Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ռեւազյան. «ՔԿՀ-ներում ամենանվաստացուցիչ համարվող աշխատանքները դրված են միասեռականների վրա»

Դեկտեմբեր 22,2014 15:10

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը այսօր` դեկտեմբերի 22-ին, ներկայացրեց 2013 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում արձանագրված հիմնախնդիրները, այնտեղ տիրող իրավիճակը:

Դիտորդական խմբի անդամ, փորձագետ Ռոբերտ Ռեւազյանը իր խոսքում նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում առկա է մի ենթամշակույթ, որ խցակիցներն ու ադմինիստրացիան բողոքները չեն հարգում: Ըստ նրա` 2013 թվականի ընթացքում բռնությունների ենթարկման շատ քիչ դեպքեր են բացահայտվել. «Խմբի աշխատանքների ընթացքում պարզեցինք, որ մի քանի դատապարտյալներ ենթարկվել են բռնությունների այլ դատապարտյալների կողմից, նրանցից մեկին տարել են քաղաքային հիվանդանոց, որտեղ դատապարտյալը նշել էր, որ ֆուտբոլ խաղալուց է ստացել վնասվածքը եւ բացառում էր այլ անձանց կողմից ծեծի ենթարկվելու հանգամանքը: Այնուամենայնիվ, մենք արձանագրում ենք, որ անկախ ամեն ինչից հենց միջանձնային խնդիր ունենալու դեպքում պատասխանատուն պետությունն է»:

Ռոբերտ Ռեւազյանը հավելեց, որ դիտորդական խումբը տարբեր աղբյուրներից տեղեկություններ է ստանում, որ քրեակատարողական հիմնարկներում տիրում է քրեական մթնոլորտ, նա նկատեց, որ դրա մասին դատապարտված անձինք չեն խոսում: Ռոբերտ Ռեւազյանի խոսքերով` քրեակատարողական հիմնարկներում  մեծ տարածում ունեն գումարով խաղերը եւ երբեմն դատապարտյալներին հոգեբանորեն ճնշում գործադրելով ստիպում են խաղալ: Սակայն փորձագետը համարում է, որ հնարավոր չէ վերացնել ՔԿՀ-ներում այդպիսի խաղերը:

Անդրադառնալով պարտադրված աշխատանքների խնդրին` նա նշեց, որ չնայած պաշտոնապես հերքվում է, որ դատապարտյալները պարտադրված աշխատանք են կատարում, բայց քրեակատարողական հիմնարկներում այդ երեւույթը գոյություն ունի. «ՔԿՀ-ներում ամենանվաստացուցիչ համարվող աշխատանքները դրված են միասեռականների վրա որպես պարտադրանք` չգրված օրենքների համաձայն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031