Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Մարտի 1-ին ո՞վ է հոսեցրել արյունը՝ մենք չէինք հավաքել ժողովրդին եւ մենք չենք կրակել»

Դեկտեմբեր 22,2014 14:36

Այսօր մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպմանը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ Մարտի 1-ին եւ դրա հետ կապված ՕԵԿ-ին ուղղված քննադատությանը:

Հաճախ հասարակությունն ՕԵԿ-ին քննադատում է, որ Արթուր Բաղդասարյանը Մարտի 1-ի նախօրյակին կոալիցիա կազմեց Սերժ Սարգսյանի հետ:

ՕԵԿ նախագահի խոսքերով՝ կոալիցիա են կազմել՝ երկրում փոփոխություններ անելու համար, երբ տեսել են չի լինում՝ դուրս են եկել:

Դիտարկմանը, որ ասում են՝ Դուք միացաք եւ արյուն հոսեց՝ նա պատասխանեց. «Ո՞վ է հոսեցրել արյունը: Առաջինը՝ ո՞վ էր հավաքել հրապարակում այդ ժողովրդին, երկրորդը՝ ո՞վ է կրակել: Երկու դեպքում էլ ՕԵԿ-ը առնչություն չունի: Մենք չէինք հավաքել, մենք այն լծակները չունեինք, որ կրակեինք: Հավաքողներն էլ են հայտնի, կրակողներն էլ: Մենք ՀՀ-ում ոչ արյան հետ կապ ունենք, ոչ թալանի, ոչ կողոպուտի: Մեզ մեղադրում են մի բանում՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմեցինք: Կազմեցինք, որ փոփոխություն լինի: Տեսանք չի լինում, հեռացանք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. մոսո says:

    // Հավաքողներն էլ են հայտնի, կրակողներն էլ:// – ասա իմանանք էլի հեր օրհնած !

  2. Գայանե(ԵՊՀ) says:

    Էս երկրի և’ թականի, և’մարդասպանությունների, և տեռորի հետ անմիջական և ամենասերտ կապը ՕԵԿ հաճախորդները ունեն, քանզի, կանգնելով ժողովրդի ատելությանն արժանացած, մթագնած ուղեղների կողքին` արյան հեղեղ հրահրեցին …
    Ինչ է, ,,մարդ հավաքելը,, և իրավունքի համար պայքարելը ըստ ,,հաճախորդների,, համարժեք է արյունահեղության…???
    2008-ին ՕԵԿ-ն էլ ,,մարդ էր հավաքում,, հանուն նոր Հայաստանի, ինչ եղավ, կառուցեցիք, թե միայն կուսակիցներին խաշի հրավիրելով, նոր Հայաստան կառուցեցիք…???
    Ժողովուրդը այդ դավաճանությունը, որով Հայաստանը ետ շպրտվեց տասնամյակների խոքերը, երբեք չի ներելու …!!!

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031