Գավառի դատարանում քննվող բախտագուշակ Վարսիկի խոշտանգումների ենթարկված հարսի գործով քիչ առաջ դատարանը հեռացավ դատավճիռ կայացնելու: Ամբաստանյալ Սարգիս Հակոբյանի փաստաբանը իր վերջին խոսքում պնդեց, որ իր պաշտպանյալը անմեղ է ու բերեց մի շարք հանգամանքներ, որոնք, ըստ իրեն, ապացուցում են, որ տուժող Հասմիկ Խաչատրյանը շահագրգռված է, որ Սարգիսը քրեական պատասխանատվության ենթարկվի ու դրա համար մեղադրանքը բարդացնելու նպատակով հորինել ու ուռճացրել է՝ հասցնելով հոգեկան տառապանքի ու խոշտանգումների աստիճանի:
Նա վկայակոչելով հանգամանքը, որ Հասմիկի ու Սարգիսի ամուսնությունը պետական գրանցում չունի ու դեպքից առաջ երկու տարի էլ սեռական կյանքով չեն ապրել, համատեղ տնտեսություն չեն վարել, հարցադրում առաջադրեց՝ այդ դեպքում էլ ինչ ընտանիք, էլ ինչ ամուսնություն:
Վերջում էլ պնդեց, թե իր մարմնի վրա նույնպես տարբեր սպիներ կան, ինչ է կարող է գնա ոստիկանություն ու սուտ մեղադրանքով պնդի, թե դատարան այս գործով մեղադրանք բերած դատախա՞զն է իրեն հասցրել: Նա պնդեց, որ Հասմիկ Խաչատրյանը սուտ վկայություններ է տվել:
Ամբաստանյալը միացավ իր փաստաբանին՝ պնդելով, որ Հասմիկը ամբողջությամբ ստում է:
Կարդացեք նաև
Հակափաստարկներ բերեց մեղադրյալը՝ հիշեցնելով, որ Հասմիկի պատմած բոլոր ֆիզիկական բռնությունները օրով ու էությամբ հաստատվել է դատաբժշկական եզրակացությամբ:
Բախտագուշակ Վարսիկի հարազատները հրաժարվում են հարցազրույցներից ու լրագրողների հետ շփվելուց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ