«Այն, որ մեկնաբանվեց, թե ՀՀ-ում ստեղծվել է նոր նախարարություն, ինչն արվում է ԵՏՄ-ի համար, սա անհեթեթություն է»,-անդրադառնալով ՀՀ կառավարության համակարգում նոր` Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծմանը, այսպիսի կարծիք հայտնեց Եվրոպական ինտեգրացիա հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը:
Ընդհակառակը, նա կարևորում է այս նախարարության ստեղծումը և նշում. «Այն կարող է կարևոր նշանակություն ունենալ ինտեգրացիոն գործընթացներում: Այսինքն, ազդակները հնարավորինս հստակ պետք է լինեն և ակնկալիքները հստակ ձևակերպվեն: Մենք ունենք մի այնպիսի իրավիճակ, որում բանակցությունը նոր թափ է ստացել: Մեր բոլոր գործընկերների համար պետք է հստակ լինի, որ ԵՄ-ի հետ մենք ունենալու ենք տնտեսական համագործակցություն: Պետք չի մոռանալ, որ ԵՄ անդամ բոլոր երկրներն էլ, մենք էլ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք, և այս առումով, իհարկե, մենք կարող ենք ունենալ համագործակցություն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ