Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկների ծեծի փաստերով քրգործ չի հարուցվի. «Ազատություն» ռադիոկայան

Դեկտեմբեր 22,2014 13:28

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ անհայտ անձանց կողմից ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանի, Մանվել Եղիազարյանի և Ռազմիկ Պետրոսյանի ծեծի դեպքերի առիթով քրեական գործ չի հարուցվի։ Ոստիկանությունը նման որոշումներ է կայացրել դեկտեմբերի 20-ին՝ հիմնվելով օրենքի այն դրույթի վրա, համաձայն որի՝ քրեական գործ կարող է չհարուցվել բողոք չլինելու դեպքում։

Հիշեցնենք, որ իշխանությանը խստորեն քննադատող, իշխանափոխություն պահանջող «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ ազատամարտիկները մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած ծեծի դեպքերից հետո ոստիկանություն բողոք չէին ներկայացրել՝ հայտարարելով, թե չեն վստահում իրավապահներին։

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031