Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հայտարարությունը Վաղինակ Շուշանյանին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ

Դեկտեմբեր 22,2014 11:58

«100 ամյակը առանց ռեժիմի» շարժումը դիմում է մեր ժողովրդին և արձանագրում, որ քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանին ծեծի ենթարկելու հանգամանքը ՀՀ-ում իշխանությունը յուրացրած հանցավոր ռեժիմի կողմից պետական կառավարման լծակներն ամեն գնով, այդ թվում՝ բռնության միջոցով, պահպանելու հերթական փաստն է:

Շարժումը դատապարտում է ռեժիմի կողմից պետական ապարատի և քրեական տարրերի համատեղ կիրառմամբ ՀՀ քաղաքացիներին ահաբեկելու այս քայլը:

Միևնույն ժամանակ՝ Շարժումը մեր ժողովրդին կոչ է անում բացարձակապես չվստահել իրավապահպան մարմիններին ու նրանց կեղծ խոստումներին և դրա փոխարեն մաս կազմել 2015 թ. ապրիլի 24-ին քաղաքացիական անհնազանդության գործողություններով ռեժիմին հեռացնելու և ժողովրդի իշխանությունը վերականգնելու ազգային-ազատագրական պայքարին:

Նախախորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031