Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շաբոյանը վարչապետին մոլորեցնո՞ւմ է

Դեկտեմբեր 22,2014 16:00

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին վստահեցրել է, որ իրենց դիտանցումների ժամանակ գնաճի «պիկի» օրը՝ դեկտեմբերի 17-ին, ձուն խանութներում վաճառվել է 68-74 դրամով, իսկ բենզինը՝ 470:

1-2

17 դեկտեմբերի

Լուսանկարները, որտեղ ձվի եւ բենզինի գները Շաբոյանի նշած գներից բարձր են, արվել են հենց դեկտեմբերի 17-ին եւ 18-ին: Շաբոյանը վարչապետին հավաստիացրել է, թե ձեթը դեկտեմբերի 18-ին վաճառվել է 840-850 դրամով: Մայրաքաղաքի ծայրամասային հատվածների խանութներում, թեեւ գնապիտակներ փակցված չէին, ձեթը վաճառվում էր 1000-1050 դրամով:

1-4

19 դեկտեմբերի

1-5

17.18 դեկտեմբերի

Խանութպանները երեւի վստահ էին, որ վարչապետը կենտրոնի սուպերմարկետներից հետո դժվար էլ ոտք դնի ծայրամասային փոքրիկ խանութներ, ուստի ոչ գին էին իջեցրել, ոչ էլ պիտակ փակցրել, մինչդեռ դոլարն արժեզրկվել էր: Խանութպաններն ասացին, որ ձեթն իրենք մեծածախից արդեն թանկ դոլարի հաշվարկով էին ձեռք բերել, չեն կարող էժանացնել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում` ՏՄՊՊ տվյալներ

«Առավոտ» օրաթերթ
20.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031