Յունիբանկը հայտարարում է «Աջակցություն ՀՀ ձեռնարկատիրությանը» նոր ակցիայի մեկնարկման մասին, որն ուղղված է տնտեսության առաջխաղացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար առանցքային նշանակություն ունեցող փոքր և միջին բիզնեսի զարգացման խթանմանը:
Բանկն առաջարկում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին բանկային հաշիվների բացում և սպասարկում արտոնյալ պայմաններով`
հաշվի բացում` անվճար
Կարդացեք նաև
հաշվի սպասարկում` անվճար
հաշվից քաղվածքի, տեղեկանքի տրամադրում` անվճար
չեկային գրքույկի տրամադրում` անվճար
դրամական փոխանցումների իրականացում /ներբանկային, միջբանկային փոխանցումներ/` անվճար
“Ինտերնետ Բանկ-Հաճախորդ” համակարգի տեղադրում, ուսուցում և սպասարկում` անվճար
արտարժույթի փոխանակում` հատուկ փոխարժեքների սահմանում
Առաջարկից կարող են օգտվել այն ՀՀ ռեզիդենտ ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները, որոնց ամսական շրջանառությունը չի գերազանցում 50 մլն ՀՀ դրամը, իսկ աշխատակիցների քանակը` 100-ը: Ակցիան նախատեսված է նոր հաճախորդների համար և գործում է միայն 20.12.2014թ.-ից մինչև 28.02.2015թ. բացվող հաշիվների համար:
Յունիբանկը մշտապես ակտիվ աշխատել է փոքր և միջին բիզնեսի հետ` առաջարկելով նրանց հետաքրքիր և շահավետ պայմաններ ինչպես վարկավորման, այնպես էլ` սպասարկման համար: ՓՄՁ-ների համար բանկային ծառայությունների հասանելիության և հարմարավետության բարձրացման նպատակով, ամանորյա տոների նախաշեմին բանկը որոշեց հայտարարել հատուկ ակցիա, որը փաստորեն ենթադրում է հաշվարկադրամարկղային ծառայությունների ողջ փաթեթի մատուցումն անվճար:
Իրավաբանական անձանց համար Յունիբանկը նաև գործողության մեջ է դրել “Ամանորյա+” նոր ավանդը բարձր` մինչև 16% տարեկան տոկոսադրույքով: