Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոստովանել է, որ սեփական գրպանից 500 եվրո է վճարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում իրենց մրցակից Մյունխենի «Բավարիայի» խաղերից մեկին թաքուն հետեւելու համար:
«Մեր նպատակը սեփական ձեռքերով պատմություն կերտելն է: «Բավարիան» աշխարհի ուժեղագույն ակումբն է ոչ միայն խաղով, այլեւ ֆինանսներով: Օրինակ, «Շախտյորի» տնային խաղերի տոմսն արժե ընդամենը չորս եվրո, իսկ ես «Բավարիային» լրտեսելու համար ստիպված էի իմ գրպանից 500 եվրո վճարել: Ինչի չհավատարմագրվեցի՞, որովհետեւ չէի ցանկանում հայտնաբերված լինել», – Լուչեսկուի խոսքերը մեջբերել է «Bresciaoggi»-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի