Ոչ հեռու անցյալում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ բրազիլացի Ռոբերտո Կառլոսը, հեռացվել է թուրքական «Սիվասսպոր» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից այն բանից հետո, երբ «Սիվասսպորը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվել է «Բաշահշահիրին»: Բրազիլացու թիմը Թուրքիայի առաջնությունում 14 խաղից հետո 17 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը:
Կողմերի միջեւ պայմանագիրը չեղյալ է համարվել կողմերի համաձայնությամբ: Հետաքրքիր է, որ Ռոբերտո Կառլոսը այս ամիս ընթացիկ տարվա արդյունքներով ճանաչվել էր Թուրքիայի լավագույն մարզիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Reuters-ի