Լրահոս
Օրվա լրահոսը

«Չպետք է նամակ գրել թիմի համար»

Դեկտեմբեր 22,2014 14:30

Ճանաչված փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն անդրադառնում է ՌԴ-ում տնային կալանքի տակ գտնվող, բարերար Լեւոն Հայրապետյանի գործին

2014 թվականին մեծ աղմուկ բարձրացավ Արցախի, Հայաստանի բարերար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ կալանք ընտրելու, նրա ազատազրկման հետ կապված:
Դրան հետեւեց մեր մտավորականության, նախորդ նախագահների արձագանքը. օբյեկտիվ մոտեցեք, պարտադիր չէ կալանավորելը, մանավանդ որ՝ հայազգի բարերարը որեւէ տեղ չունի փախչելու: Միակ տեղը Հայաստանն էր, ուր կարող էր գալ, եւ գալիս էր, բայց հենց այստեղ էլ Ռուսաստանի իրավապահները կալանել են:

Բոլորն ասում էին՝ թողեք Հայրապետյանն ազատության մեջ լինի:

Ինչ կարեւոր է մարդուն տանել, ձեռնաշղթաներ հագցնել, առավել եւս՝ մի մարդու, որը փախչելու տեղ չունի, կամ՝ առնվազն մտադրություն:

Սեպտեմբերին՝ նրա կալանքից երկու ամիս հետո, պետք է խափանման միջոցը փոխեին:
Չփոխեցին. նա էլի մնաց կալանքի տակ, այս անգամ՝ տնային կալանքի:
Ես անձամբ նրան չեմ ճանաչում, նրա թիմին, նրան սատարողներին էլ չեմ ճանաչում:
Բայց կա մի նրբություն, որի մասին չխոսել չեմ կարող:

Օրեր առաջ տնային կալանքից ազատվեց Վլադիմիր Պետրովիչ Եվտուշենկոն:
Ամանորի բիզնես ճաշկերույթին ՌԴ նախագահը հարկ է համարել նրան հրավիրել:
Իսկ մեր Լեւոն Հայրապետյանի մասին որեւէ խոսք չկա. ոչ տնային կալանքի, ոչ կալանքից ազատելու, կա խտրականություն:

Ինչպես պատահեց, որ Վլադիմիր Պետրովիչը բերդ չգնաց: Հասկացեք, ես կողմ եմ, որ նա էլ բերդ չգնա, բայց Լեւոն Հայրապետյանին ոչ միայն բերդ տարան, այլ՝ հետեւեց տնային կալանքը:

Շոու չպետք է սարքել, իսկ որոշ ղեկավարներ հետեւողական պետք է լինեին իրենց նամակներին: Չպետք է նամակ գրել թիմի համար:

Լեւոն Հայրապետյանը ի՞նչ հանցագործություն է կատարել՝ տնտեսակա՞ն, քրեակա՞ն:
Բանկն էլ, երբ մարդուն «քցում» է, միլիարդների համար չեն տանում ձեռնաշղթաներ հագցնում:

Դրան լավագույնը հետեւում են տուգանքները, սանկցիաները, բայց ոչ թե՝ ազատազրկում:
Ի դեպ, տասներկու միլիարդանոց Եվտուշենկոյին էլ չպիտի տնային կալանք տային: Դա էշություն է:

Տեղի է ունեցել հանցագործություն՝ տնտեսական հողի վրա:

Ասելիքս այն է, որ երբ նամակներ են հղվում պետության անունից, պետք է հավատարիմ մնալ այդ նամակներին, մինչեւ վերջ պետք է պաշտպանել, լինել հետեւողական:
Եթե Լեւոն Հայրապետյանը խարդախ է, դատիր օրենքով: Չեն կարող:

Իշխանությունը ձիգ պետք է լինի, իմանա իր կշիռը, ոչ թե ծափ տա հենց այնպես:
Հայրապետյանի գործով նախադեպ է լինելու. վաղը մեր բոլոր բարերարներին այսպես են արգելափակելու:

Խափանման միջոցը փոխելու, նրա իրավունքների խախտման հետ կապված պետք էր դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Սակայն դա այլ խոսակցության թեմա է:

«Առավոտ» օրաթերթ
20.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031