Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվություն՝ կալանավորված անձանց հետ տեսակցելու մասին

Դեկտեմբեր 22,2014 13:30

Ազատազրկման վայրեր իրենց հարազատներին, մերձավորներին, ընկերներին տեսակցության գնացած անձինք հաճախ են դիմում խմբագրությանը՝ տեսակցությունների, թույլտվությունների, օրենքով սահմանված կարգն իմանալու համար:

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների նորաստեղծ պաշտոնական կայքը՝ ced.am -ն այլ օրենսդրական տեղեկատվական փաթեթից զատ, տեղադրել է նաեւ տեսակցությունների կարգի մասին հավելյալ տեղեկատվություն:
Համաձայն որի՝ «Բոլոր քրեակատարողական հիմնարկներում երկարատեւ տեսակցություն է տրամադրվում, իսկ կարճատեւ տեսակցությունը տրամադրվում եւ անցկացվում է աշխատանքային օրերին` ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում:
Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ կարճատեւ տեսակցություն տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչեւ չորս ժամ տեւողությամբ: Համատեղ բնակվելու իրավունքով եւ միայն մերձավոր ազգականների հետ երկարատեւ տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչեւ երեք օր տեւողությամբ: Երկարատեւ տեսակցություն տրամադրվում է նաեւ դատապարտյալի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ դատապարտյալն ունի համատեղ երեխա:

Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն երեք կարճատեւ եւ մեկ երկարատեւ տեսակցություն: Նշված սահմանափակումը վերանում է, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելու համար սահմանված ժամկետը:

Կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցություն տրամադրելու համար անհրաժեշտ են կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնությունը եւ տեսակցություն հայցող անձի դիմումին կցված` վերջինիս անձը հաստատող, իսկ երկարատեւ տեսակցության համար` նաեւ նախկինում համատեղ բնակվելու իրավունքը, ինչպես նաեւ երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հավաստող փաստաթղթերի առկայությունը:
Կալանավորված անձի հետ միաժամանակ տեսակցել թույլատրվում է առավելագույնը երեք չափահաս եւ հինգ անչափահաս անձանց:

Փակ, կիսափակ կամ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալին կարճատեւ տեսակցություն կարող է թույլատրվել միաժամանակ երեքից ոչ ավելի, իսկ երկարատեւ տեսակցության դեպքում` երկուսից ոչ ավելի չափահասների հետ, որոնց կարող են ուղեկցել դատապարտյալի անչափահաս եղբայրները, քույրերը, զավակները եւ թոռները»:

«Առավոտ» օրաթերթ
20.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ուղեղը լեղի, քթում` խողովակ,
    Մանկամիտ ցեղի փալանավորի,
    Թեթև էգերի արյամբ բաղնիքն էլ
    Չի մխիթարի արնածոր հոգիս,
    Ղարա մոխիրը կմեղմի հոգիս,
    Ֆաշիզմի որձաց մոխիրը պղտոր,
    Առանց թանգարան ու առանց հիշող:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031