Ուկրաինային ֆինանսական օգնությունը կարող է կազմել 2 միլիարդ եվրո: Այս մասին դեկտեմբերի 21-ն հայտարարել է Եվրոխորհուրդի ներկայացուցիչ Դոնալդ Տուսկը: Օգնությունը իրականացվելու է ԱՄՆ-ի, Կանադայի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ջանքերով: Հայտնում է Rg.ru-ն:
«Ուկրաինային պետք է անմիջապես օգնել: Մյուս տարի հնարավոր է՝ արդեն ուշ լինի: Իհարկե այնքան, որքան նրանք են ուզում, մենք նրանց տալ չենք կարող, բայց գումարը մեծ կլինի»,- ասել է նա: