Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլի աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ չի սեղմել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի ձեռքը:
Լրատվամիջոցները դրա հավանական պատճառներից համարում են վերջինի արած հայտարարությունը մրցաշրջանի արդյունքներով «Ոսկե գնդակ» մրցանակի մասին: Պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, արգենտինացի Լիոնել Մեսսին եւ գերմանացի Մանուել Նոյերը այդ մրցանակի հավակնորդներն են, իսկ Պլատինին նախապես հայտարարել է, թե մրցանակը պետք է ստանա 2014 թվականի աշխարհի չեմպիոն Գերմանիայի թիմի ներկայացուցիչը, այսինքն՝ Նոյերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Reuters-ի
Կարդացեք նաև