Արտագնա խաղում «Վերդերին» 1:2 հաշվով պարտվելուց հետո Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շատ կոշտ է արտահայտվել իր թիմի հասցեին:
«Ամենալավ նորությունն այն է, որ սրանով 2014 թվականը մեզ համար ավարտվեց: Մեր հասցեին հնչած ցանկացած քննադատություն տեղին է: Մենք ապուշների հավաքածուի ենք նման եւ դա մեր մեղավորությունն է: Այժմ երեք շաբաթ ունենք առաջնության երկրորդ հատվածին նախապատրաստվելու եւ պետք է շտկենք այն ամենը, ինչ ինքներս ենք արել», – մասնագետի խոսքերը մեջբերում է Sky Sport-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի
Կարդացեք նաև