Բելոռուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Ուկրաինայի իր գործընկերոջ՝ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ պատրաստ է օգնել Ուկրաինային: «Ես ցանկանում եմ, որ Ուկրաինայում ամեն ինչ լավ լինի: Շատերը մտածում են, որ խաղեր են եւ այլն: Ես գիտեմ, որ դուք դա այդպես չեք մտածում,- ասել է Լուկաշենկոն,- Դուք նախագահ եք, ձեր համար դա ցավոտ է: Ինձ համար էլ նույնպես ցավոտ է»: Գրում է «РИА Новости» -ին:
Լուկաշենկոն առաջարկել է իր օգնությունը: «Եթե Բելորուսիայից ինչ-որ բան պետք լինի, ինձ ասա, մենք մեկ օրում ամեն ինչ կանենք, ինչ խնդրեք: Այն, ինչ Ուկրաինայի նախագահն խնդրել է, հրապարակայնորեն ասել եմ, մենք միշտ արել ենք: Եւ դա այդպես էլ շարունակվելու է»,- ասել է Լուկաշենկոն:
Սխալների ուղղում 🙂
Երկրների անունները ցանկալի է վերցնել ՀՀ ԱԳՆ-ից, ըստ որի պէտք է լինի ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ (ԲԵԼՈՌՈՒՍԻԱ կամ առաւել եւս ԲԵԼՈՐՈՒՍԻԱ տարբերակները հնացած կամ սխալ են):
(https://mfa.am/hy/by-countries/by/)
Բայց, թերեւս, արժէ զգուշանալ նաեւ ԱԳՆ-ից 🙂
Երկրի «Թիւ 1» դիւանագիտական հաստատութիւնն անլուրջ տպաւորութիւն է թողնում առաջին իսկ վայրկեանից, երբ այցելում էք նախարարութեան կայք:
Հաւաքելով http://www.mfa.am՝ առաջինը յայտնւում է անգլերէնը, իսկ հայերէնը (փառք Աստուծոյ՝ այն կայ) միայն երրորդն է՝ անգլերէնից եւ ֆրանսերէնից յետոյ:
Շարունակենք,,,,,,,,
Պէտք է գրել ՁԵԶ համար, ոչ թէ՝ ՁԵՐ համար (տող 7-րդ)
Համաձայն պաշտօնական կայքի՝ Ուկրաինայի նախագահի անունը ՊԵՏՐՈ է (ուկրաիներէն եւ անգլերէն): Իսկ ՊՅՈՏՐ-ը ռուսերէն է: