ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ Դեկտեմբերի 21-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երևանյան լճում՝ «Երևան» ԲԿ-ի մոտակայքում քաղաքացին ձկնորսության ժամանակ ընկել է լիճը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մոտակայքում Մ. Բ.-ն (ծնվ. 1972 թ.) ընկել է Հրազդան գետը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները Մ.Բ.-ին դուրս են բերել գետից և տեղափոխել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարներն օգնել են շտապօգնության ավտոմեքենային դուրս գալ ձորակի դժվարանցանելի ճանապարհից: