Այդ շաբաթ իր ավանդական ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրեց ընդդիմադիրի եւ «5-րդ շարասյան» տարբերությունը: Ըստ նրա, նուրբ սահմանագիծը հետեւյալն է. ընդդիմադիրն վերջին հաշվով պայքարում է իր հայրենիքի շահերի համար, իսկ «5-րդ շարասյունը» մարդիկ են, որոնք «կատարում են այն, ինչ թելադրված է այլ պետության շահերով, որոնց օգտագործում են որպես գործիք մեզ համար խորթ քաղաքական նպատակներին հասնելու համար»: Տեսականորեն ամեն ինչ ճիշտ է, բայց հարցերն, այնուամենայնիվ, մնում են:
Որոնք են «մեզ համար խորթ» եւ «մեզ հոգեհարազատ» քաղաքական շահերը։ Ես, օրինակ, կարծում եմ, որ ԵՏՄ-ն մեզ համար խորթ է, իսկ ԱԺ պատգամավորների ճնշող մեծամասնությունը հոգով-սրտով նվիրված են այդ կառույցին։ Արդյո՞ք այստեղից կարելի է եզրակացնել, որ ես «5-րդ շարասյուն» եմ, իսկ ԵՏՄ-ի 103 ջատագովները՝ պետական շահերի պաշտպաններ։
Ո՞ր պետության շահերը սպասարկելով է, որ դու դառնում ես «5-րդ շարասյուն»։ Եթե դու կատարում ես այն, ինչ թելադրում են Ռուսաստանի շահերը, դու, ամենայն հավանականությամբ, «5-րդ շարասյուն» չես։ Այդ պիտակը կպնում է, կարծես թե, միայն այն դեպքերում, եթե քո գործողությունները պայմանավորված են Արեւմուտքի շահերով։
Բայց ով է որոշում՝ տվյալ քաղաքացին այլ պետության պատվե՞ր է կատարում, թե՞ պարզապես իր կարծիքն է հայտնում։ Ես, օրինակ, կդժվարանայի բոլոր դեպքերի համար նման «դատավճիռներ» կայացնել։
Կարդացեք նաև
Հնդկացիներն ասում են՝ մի դատիր մարդուն, մինչեւ երկու մղոն չանցնես նրա մոկասիներով:
Արամ Աբրահամյան
Հայաստանում սերժն է որոշում:Ասում ես էսքան եմ գնահատում էս գյուտը և փրկվում է երկիրդ և նա անմիջապես քո դեմ հակասեմիտիզմ է իրականացնում և խուզարկում, որ գտնի ազգային ուղեղի խզբզոցը:Անմեղ մի բան է սարքում, որ կողքից չկասկածեն, բայց իր գլխին է սարքում,իսկ եթե հայ եք համարում նրան, ապա նաև ձեր գլխին:Է, պարսկական հակասեմիտիզմ, բա վերջը…15 ն դուռը ծեծում:Չբա*ցենք:Բացենք:
ինչ ուզում ես կարծի: կարևորը որ ուրիշ, առավել ևս թշնամի երկրից ստացվող աշխատավարձով քո երկրի դեմ չպայքարես:
այ եթե ձեր աշխատակիցը ազերի ինչ որ կազմակերպությունից աշխատավարձ ստանա ՈՒ ձեր թերթի էջերից քարոզի, որ մենք պետք է Արցախը հետ տանք ազեինրին, ինչ հիմնավորում էլ ուզում ա բերի, ապա ինքը 5-երորդ էշելոն ա:
ինչ՞ կա ստեղ անհասկանալի:
Այս պահին եթե գտնում եք, որ՝ …որ ԵՏՄ-ն մեզ համար խորթ է… դեռ «5-րդ շարասյուն» չեք՝ այլ ընդհամենը «ջղաձգվող» ..)))..
Բայց շտապեք..))).. եթե մինչև Հունվարի 2-ը ձեր կարծիքը չփոխեք՝ ինքնաբերաբար դառնում եք «5-րդ շարասյուն» ..))))…
Արամ ջան, որպես բարձրակարգ լրագրող, Դուք անկասկած կարողանում եք չեղած տեղից էլ հոդված գրել և յուրաքանչյուր հարցում էլ գտնել ՛՛մնացած հարցեր՛՛: Բայց այս հարցում Պուտինը շատ սպառիչ պատասխան է տվել և ոչ մի հարց էլ չի մնացել:
Կոնկրետ Դուք համոզված եք, որ ԵՏՄ-ն մեզ պետք չի: Ես կարծում եմ, որ այդ կառույցին Հայաստանը անպայման պետք է անդամակցի: Մենք ունենք մեր տարբեր տեսլականները մեր սիրելի հայրենիքի համար: Եթե Դուք այդ կառույցին անդամակցելու դեմ պայքարում եք, կատարելով պատվեր, վճարվելով դրա համար, ապա անշուշտ Դուք 5-րդ շարասյուն եք, իսկ եթե դա անում եք ելնելով հայրենիքի շահի մասին Ձեր սեփական տեսակետից, ապա դուք ընդիմադիր եք… ընտրեք ինքներդ ))))))
Ի դեպ Պուտինը մի կարևոր բան էլ ասեց՝ այդ սահմանագիծը ներքին է և արտաքին տարբերություններ հիմնականում չկան: Երկու դեպքում էլ հիմնավորումը ազգի կամ երկրի շահն է: Միայն տվյալ անձը գիտի, թե ինքը իրականում դրանցից որն է… դե մեկ էլ պատվիրատուն՝ եթե այդպիսին կա
Բարի լույս սիրելի Հայեր,
Հարգելի Արսենը շատ մի լավ միտք է այստեղ առաջարկել, եթե ուզում եք Արամի հոդվածներից հասկանալ , թե ինչ է ուզում ասել, պետք է վեճի պարբերություն ից կարդալ, այսինքն ներքևից վերև ելնել: Որ Արամը 5րդ շարասյան անդամ է , խոսք չկա, դա արդեն իր շատ հոդվածներից կարելի է կռահել: Ինչ մնում է պատգամավորներին, ովքեր Ետմ կողմ են քվիարկել, մեծամասնությունը կամազուրկ անձնական շահը հետապնդող, քաղաքական ու պետական մտածելակերպից զուրկ, հավաքածու է, ովքեր մեկի հրամանով նույնիսկ սատանայի հետ եղբայրություն կանեն:
Ներկայիս իշխանությունների դրական քայլը իմ կարծիքով ԵՏՄ ԻՆ միանալն էր, ափսոս, որ դա տեղի ունեցավ անգիտակցաբար: