168.am. Նախաքննության ընթացքում Վիգեն Մնոյանը տուժող է ճանաչվել: «Միջոցներ են ձեռնարկվում ապահովելու քրեական գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումը, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ առերևույթ հանցանք կատարած անձնանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- նշված է քննչական կոմիտեի պատասխանում:
Մեզ հետ զրույցում Վիգեն Մնոյանն ասաց, որ արդեն լավ է, ապաքինվում է: Մեր հարցին՝ արդյոք հետևո՞ւմ է քրեական գործի ընթացքին և գո՞հ է դրանից, Վիգեն Մնոյանը պատասխանեց. «Հետևում եմ, բայց դեռ վաղ է երևի ինչ-որ բան ասելը»:
Լուսանկարիչն ավելի վաղ պատմել էր, որ գնացել էր Ավան թաղամաս՝ պատվիրատուին լուսանկարելու նպատակով, սակայն մուտքի մոտ տեղի էր ունեցել դեպքը: Մեր հարցին՝ արդյոք իր տպատավությամբ կատարվածը կազմակերպվա՞ծ է եղել, թե՞ հնարավոր է իրեն շփոթել էին, նա պատասխանեց. «Կազմակերպված է եղել հաստատ, հաստատ ինձ են ուզեցել կանչել, այսքան ժամանակ է անցել ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թե ով կարող է եղած լինել»: Նրա խոսքով՝ իր նկատմամբ բռնություն կիրառած անձնանց դեմքերը փակ են եղել, նրանք երկուսն են եղել:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: