Դեկտեմբերի 21-ին` գիշերը ժամը 01:30-ի դրությամբ, Հրազդան-Հանքավան
հանրապետական նշանակության ավտոճանապարհի (Հ-28) 26-րդ կմ-ում տեղի է
ունեցել քարաթափում: 25-30 խմ ծավալի քարաբեկորները միակողմանի փակել են
ճանապարհի երթևեկելի հատվածը՝ այն դարձնելով դժվարանցանելի:
Հրազդանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից աշխատանքներ
են տարվում ճանապարհի երթևեկությունը վերականգնելու համար:
Դեկտեմբերի 21-ին` ժամը 09:30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ
մերկասառույց է:
Միջպետական և հանրապետական նշանակություն ունեցող ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն