Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը հայտարարել է, որ ԱԱԾ-ն «վճռականորեն կանխելու է» սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսեւորում:
«Մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասը կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ, հնչեցնում են ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու անպատասխանատու կոչեր»,-գրում է «Ազատությունը»՝ վկայակոչելով «Արմենպրես»-ին նշել է Հակոբյանը` ելույթ ունենալով Ազգային անվտանգության ծառայության մասնագիտական տոնի կապակցությամբ անցկացվող հանդիսավոր նիստի ընթացքում: – «Մեր կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները հանրապետության սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսեւորում վճռականորեն կանխելու համար: Սա սպառնալիք չէ, սակայն նախազգուշացնելու անհրաժեշտությունը մենք տեսնում ենք»,- հայտարարել է ԱԱԾ տնօրենը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
“սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսեւորում վճռականորեն կանխել”-ը Ձեր ուղղակի պարտականությունը է, որի համար և Դուք գոյություն ունեք, և ինչը Դուք կատարում եք բավականին վատ, հաշվի առնելով էն, որ շարունակաբար, տարբեր հարթակներից, սպառնալիքներ ու հայոյանքներ են հնչում հանրապետություն Նախագահի հասցեին, հանրապետության Վարչապետին հրապարակային, հենց կառավարության շենքի առաջ, ձեռ են առնում և այլն այս ոճով… իսկ Դուք ոչ մի քայլ չեք ձեռնարկում դա կանխելու համար:
փորձեք միայն պատկերացնել, թե ինչ կլիներ այն քաղաքական կամ ոչ քաղաքական գործիչ-անձի հետ, ով հրապարակային մայր հայոյեր Օբամային:
աած-ական ես:
Օբամային, պարբերաբար, հայոյում են հենց Սպիտակ Տան առաջ հավաքված դժգոհ քաղաքացիները: Թույլ տվեք հավատացնել Ձեզ,
որ նրանց հետ ոչինչ չի լինում:
Իսկ ԱԱԾ ի պարոն ղեկավարը Նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուներից մեկի
խոստոնաությանը թե ինչքան թիվ պետք լինի «կխփենք», արդյոք ինչ քայլեր ձէռնարկեց այդ պետական հեղաշրջման փորձը կամխելու համար…