Լրահոս
Օրվա լրահոսը

Տաք աղցան տապակած սուլուգունիով եւ գույնզգույն բանջարեղենով 

Դեկտեմբեր 21,2014 12:30

Այս գեղեցիկ եւ շատ համեղ աղցանը ամանորյա սեղաններին գուցե այնքան էլ հարմար չէ, որովհետեւ նախատեսված է անմիջապես տաք-տաք մատուցելու համար, իսկ Նոր տարուն մենք մեկ օրում մի քանի անգամ ենք ստիպված լինում թարմացնել սեղանը: Սակայն տոնական տեսք ունի եւ այլ առիթների դեպքում կարող է իր արժանի տեղը գրավել ձեր սեղանի կենտրոնում:

Անհրաժեշտ մթերքները 

Աղցանի տերեւներ- 1 փունջ (կարող եք օգտագործել ուղղակի հազար (մառոլ), բայց եթե դրանից բացի գտնեք ռուկոլա, սպանախ եւ լեթուս, ապա պատրաստեք տարբեր տերեւների փունջ՝ շատ համեղ եւ օրիգինալ կլինի)
Դդում- 0,5 կգ (կախված սեզոնից՝ կարելի է փոխարինել դդմիկներով)
կարմիր, կանաչ եւ նարնջագույն պղպեղներ- 1-ական հատ
սոխ- 1 գլուխ
պրաս (лук порей, բուլղարական սոխ)- 1 ճյուղ
սխտոր-3 պճեղ
չերրի տեսակի լոլիկ- 2-3 ճյուղ, որոնց վրա առնվազն 10-12 հատիկ լոլիկ կլինի
ձիթապտղի յուղ-4 ճաշի գդալ
բուսական յուղ-3 ճաշի գդալ
սուլուգունի տեսակի պանիր-300 գրամ
ձու- 1 հատ
պաքսիմատ- 100 գրամ
համեմունքներ

Պատրաստման եղանակը 

salat-1 salat2

Բանջարեղենը լվանալ, բացի լոլիկից՝ մնացած բոլորը կտրատել երկար-բարակ կտորներով (դդումը, բնականաբար, պետք է ազատել կեղեւից եւ սերմերից): Ջեռոցի տապակի վրա փայլաթիթեղ (ֆոլգա) փռել, կտրատած բանջարեղենը խառը լցնել վրան, աղ, պղպեղ եւ համեմունքներ անել, չերրի լոլիկի ճյուղերը դնել մնացած բանջարեղենի վրա: Բանջարեղենները ցողել ձիթապտղի յուղով եւ դնել տաք ջեռոցը: Մոտ 20 րոպեից ստուգել, եթե դդումը փափկել է, անջատել, եթե ոչ՝ թողնել եւս 10-15 րոպե:
Մինչ բանջարեղենը ջեռոցում տապակվում է, պատրաստել սուլուգունին: Կտրատել պանիրը 1 սմ հաստությամբ կտորներով: Ձուն հարել, աղ եւ պղպեղ անել, ավելացնել չորացած կանաչիներ: Պանրի կտորները թաթախել ձվի մեջ, ապա աղացած պաքսիմատի, հետո նորից ձվի, նորից պաքսիմատի մեջ եւ դնել բուսական յուղ լցրած եւ արդեն տաքացած թավայի մեջ: Տապակել երկու կողմից մինչեւ կարմրելը: Հիշեցնեմ, որ սուլուգունին շատ արագ է տապակվում, եւ պետք չի հեռանալ թավայից, այլապես պանիրը կհալվի եւ կսկսի հոսել:

salat-3

Աղցանի լվացած եւ չորացրած տերեւները լցրեք աղցանամանի մեջ, վրան լցրեք տաք-տաք բանջարեղենն, ապա՝ տապակած սուլուգունիի կտորները, համեմեք ձիթապտղի յուղով եւ մատուցեք տաք-տաք:

Բարի ախորժակ:

 

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031