Այսօր երկու երիտասարդ ծեծի են ենթարկել քաղաքացի Վաղինակ Շուշանյանին, ով երեկ կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, անդրադառնալով ազատամարտիկներին ու ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքերին, ինչպես նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի աղմկահարույց հայտարարություններին ասել է. «Տո ես էլ եմ քրֆում իրա նախագահին, մորն էլ, հորն էլ, մի բան էլ ավել»:
Yerkir.am-ի հետ զրույցում Վաղինակ Շուշանյանը նշեց, որ շտապում է Կենտրոն ոստիկանության բաժին` հաղորդում տալու դեպքի կապակցությամբ: Ըստ նրա,Հանրապետության փողոցի վրա, խանութից դուրս գալիս 23 կամ 24 տարեկան երկու երիտասարդ հարձակվել են իր վրա, գետնին գցել, ծեծի ենթարկել, միաժամանակ ասելով` «Երեկ դո՞ւ էիր նախագահին հայհոյում, դե կեր, այ թուլա»: Վաղինակը նշեց, որ մինչ խանութից մի քանի տղամարդ դուրս կգային` օգնության, հարձակում գործած երիտասարդները արդեն փախել են:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը Վաղարշակ Շուշանյանի ֆեյսբուքյան էջից
Cowards. Obviously they rushed to run away. Typical voske yeritasardner.