Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Առաջնորդարանի քահանաների եւ եկեղեցասեր երիտասարդաց միությունների ներկայացուցիչների հետ միաժամանակյա խաղի սեանսից առաջ միջազգային գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը լրագրողների հետ հարցազրույցում չհիշեց, որ երբեւէ քահանաների հետ շախմատ խաղացած լինի: Հարցին, թե չի հուզվում կամ չի վախենում, գրոսմայստերը պատասխանեց. «Ինչի՞ պիտի հուզվեմ կամ վախենամ: Եթե պիտի վախենաս, ավելի լավ է շախմատ ընդհանրապես չխաղաս»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ