Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՆ փոխնախարարը պարզաբանումներ է ներկայացրել փոխարժեքի տատանումներով պայմանավորված տնտեսվարող սուբյեկտների գործունեության վերաբերյալ

Դեկտեմբեր 20,2014 20:47

ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ դեկտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածված այն լուրերին, թե, փոխարժեքի տատանումներով պայմանավորված, մեծ քանակությամբ տնտեսվարողներ դադարեցրել են գործունեությունը: Փոխնախարարի պարզաբանմամբ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ դեկտեմբերի 15-ից նախարարության` տնտեսվարող սուբյեկտների շրջանում ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում գործող տասնյակ հազարավոր կազմակերպություններից այդ պատճառով գործունեությունը դադարեցրած ընկերություն գրեթե չկա: «Դեկտեմբերի 16-ի և 17-ի դրությամբ որոշ տնտեսվարողներ ժամանակավորապես դադարեցրել, բայց մեկ օր անց նորից վերսկսել են իրենց գործունեությունը. ամսի 17-ի դրությամբ ժամանակավորապես գործունեությունը դադարեցրած տնտեսվարող սուբյեկտների թիվը եղել է 94, որից 80-ը մեկ օր անց վերսկսել է գործունեությունը, իսկ այսօր` ևս 8-ը»,-տեղեկացնում է Արմեն Ալավերդյանը` նշելով, որ ՖՆ-ը տնտեսվարողների հետ ամենօրյա բացատրական և վարչարարական աշխատանք է իրականացնում և այս պահին Հայաստանում տնտեսական կայուն իրավիճակ է:

Նախարարության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 17-ին և 18-ին առանձին ապրանքատեսակների գների վերանայման խնդիր է դրված եղել, առանձին դեպքերում նաև գնաճ է արձանագրվել, բայց դեկտեմբերի 18-ի երկրորդ կեսին և 19-ին դաշտն արդեն կարգավորվել է և կայունացման ֆոնին լայն սպառման ապրանքների շրջանում դադարեցվել է նաև գնաճի միտումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031