Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետարանի մոտ կրակել է համագյուղացու ուղղությամբ. Հարուցվել է քրեական գործ

Դեկտեմբեր 20,2014 20:38

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հացավանի բնակիչ, 27-ամյա Մ.Գասպարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։

2014 թվականի դեկտեմբերի 19-ին՝  ժամը 23:.25-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին  ահազանգ է ստացվել, որ նույն օրը, աջ կոնքազդրային հոդի շրջանի հրազենային վերք, գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք ախտորոշմամբ, բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի Հացավան գյուղի բնակիչ Մ.Գասպարյանը:

Քննությամբ պարզվել է, որ գյուղապետարանի դիմաց Մ.Գասպարյանը վիճաբանել է նույն գյուղի՝ 34-ամյա մեկ այլ բնակչի հետ, որի ժամանակ էլ  վերջինս հրացանով կրակել է Մ.Գասպարյանի աջ կոնքի շրջանին։

Առերևույթ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է, իսկ հրացանը՝ առգրավվել։

Նշանակվել են փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում՝  գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտման համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031