Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյան. «Մեր շուրջը տեսնում ենք կարճահասակ տղամարդիկ, աղջնակներ, այդ ամենը ցինկի պակասի պատճառով է»

Դեկտեմբեր 20,2014 20:06

Երկաթի եւ ֆոլաթթվի պակասը բերում է սակավարյունության, բնածին արատների

«Բնակչության մեծ խմբերի մոտ նկատվում է երկաթի եւ ֆոլաթթվի պակաս այս խնդիրները հատկապես կարեւոր են վերարտադրողական տարիքի կանաց համար, քանի որ խնդիրները անցնում են նաեւ պտղին»,-այսօր Ծաղկաձորում ցորենի ալյուրի հարստացումը միկրոտարրերով՝ երկաթով եւ ֆոլաթթվով թեմայով քննարկման ժամանակ ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիետ Արենսը: Ըստ տիկին Արիենսի, երկաթի եւ ֆոլաթթվի պակասը հանգեցնում է սակավարյունության, նյարդային խողովակի զարգացման բնածին արատների: Եվ քանի որ մեր երկրում ամենալայն սպառման ապրանքը հացն է, ուստի հարստացվում է բարձր կարգի ալյուրը, որի մշակման ժամանակ էլ այդ կարեւոր միկրոէլեմենտները անհետանում են:դահլիճ
Ալյուրը երկաթով հարստացնելու այս ծրագրի հանրային քննարկումների ընթացքում հակասական կարծիքներ են հնչում, մասնավորապես՝ մարդկանց հետաքրքրում է, թե, եթե կան մարդիկ, որոնք կարիք չունեն երկաթի կամ ֆոլաթթվի, ինչո՞ւ պետք է նրանք էլ հարկադրաբար օգտագործեն միկրոտարրերով հարստացված հաց:

Aravot.am-ի հարցին, թե, եթե մարդու մոտ այդ միկրոտարրերի պակաս չկա, կամ գուցե ավելցուկ կա, արդյոք վտանգավո՞ր է հարստացված ալյուրով հացի օգտագործումը:

Ի պատասխան, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ այդ չափաբաժինը, որքան որ նախատեսված է ավելացնել, մարդու առողջությանը ոչ մի վտանգ չի պատճառի. «Մեր շուրջը տեսնում ենք կարճահասակ տղամարդիկ, կարճահասակ աղջնակներ, այդ ամենը ցինկի պակասի պատճառով է: Ֆոլաթթվով հարստացումը բերելու է նաեւ սրտանոթային հիվանդությունների նվազմանը»:

«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ» Մելիտա Հակոբյանը փոխանցեց քննարկումներին մասնակցած ակադեմիկոսների կարծիքը, որոնք չեն տեսնում ալյուրը երկաթով եւ ֆոլաթթվով հարստացնելու անհրաժեշտությունը, քանի որ Հայաստանը,  հանքարդյունաբերությունով հարուստ երկիր է եւ հողը, ջուրը, բանջարաբոստանային կուլտուրաները չի բացառվում, որ պարունակում են այդ անհրաժեշտ տարրերը:
Բացի այդ, կարծիքներ են հնչում, թե ֆոլաթթվի ավելցուկը բարձրացնում է ուռուցքների հավանականությունը:

Քննարկման ժամանակ առողջապահության մասնագետները վստահեցրին, որ ոչ մի ապացույց չկա, որ ֆոլաթթվի ավելը բերում է ուռուցքների: Ինչ վերաբերում է երկաթի ավելցուկին, ապա օրգանիզմը վերցնում է այնքան քանակությամբ երկաթ, որքան նրան անհրաժեշտ է:

Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանի խոսքերով, Հայաստանում ամեն հինգերորդ մարդ ունի  միկրոտարրերի պակաս. «Մեր սնունդը միօրինակ է, սպիտակուցներով աղքատիկ սնունդ է օգտագործում մեր բնակչությունը, իսկ նրանք որոնք ունեն հնարավորություն, ապա արագ սննդից են օգտվում, որոնք վտանգ են ներկայացնում հատկապես՝ երեխաների համար»:

Այն հարցին, թե գիտնականները դեռեւս վիճում են պետք է արդյոք ալյուրը հարստացնել, թե ոչ, նախարարն ասաց, որ այդ ծրագիրն իրականացվում է հիմնված ապացուցողական բժշկության վրա, այլ ոչ թե հեղինակային բժշկության. «Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհի բժշկագիտությունն ընդունել է ապացուցողական բժշկությունը, կա համապատասխան ապացուցողական բազա, ապացուցողական բժշկությունը մի խառնեք հեղինակային բժշկության հետ դարն անցել է»:

Տիկին Արենսն էլ այն հարցին, թե ինչո՞ւ աշխարհի շատ զարգացած երկրներ հրաժարվում են եւ չեն կիրառում այս մեթոդը, ասաց, որ հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանն ունի այդ միկրոտարրերի կարիքը եւ որ մեր սննդակարգում պակասում են դրանք, ուստի այդ պակասը պետք է լրացվի այդ ճանապարհով: Իսկ զարգացած երկրներում, ըստ ՄԱԿ-ի մասնագետի, այդ միկրոտարրերը լրացվում են այլ սննդի տեսքով եւ այլ հավելումներով, որոնք թանկ արժեն եւ մեզ պես զարգացող երկրներին հասանելի չեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Cool headed says:

    Եթե աշխարհի շատ զարգացած երկրներում դրանից զերծ են մնացել, մեր պես շատ հաց օգտագործող ժողովրդին դա պարզապես հակացուցված է… մի հարամեք մեր արդար հացը, մարդկանց կենսական ուտելիքն ու երկարաժամկետ առողջությունը….

  2. Cool headed says:

    Երկաթի պաշարները կուտակվում են լյարդում և առաջացնում ահավոր հիվանդություններ ու ուռուցքներ… Զարգացած երլրներում, նունիսկ ովքեր երկաթի պակաս ունեն, նախ փոձում են սննդի միջոցով պակասը լրացնել, և միայն ծայրահեղ դեպքերում են երկաթի հաբեր ընդունում, կան մարդիկ ում օրգանիզմը դա ընդհանրապես չի ընդունում… Եվ այս ամենը բժիշկների խորհրդով, ոչ թե ինքնաբուժմամբ… Բժիշկները միայն ծայրահեղ դեպքերում են երկաթ նշանակում…

  3. Cool headed says:

    Ովքեր ունեն այդ նյութերի պակասությունները, պետք է դիմեն բժշկի և համապատասխան անալիզներց հետո ստանան բուժում, իսկ մասսայական բոլորին պարտադրաբար կերակրել դրանցով, առնվազն հանցագործություն է ազգի դեմ:

  4. gohar says:

    Some researchers are concerned that the iron added to cereals is contributing to the incidence of leukemia and cancers of the lymphatic tissues in children

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031