Նախկինում տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, միջպետական ավտոճանապարհի եզրին , սահմանագոտու մեծ քարաբեկորի կողքին հայոց բանակի մասին խորիմաստ արտահայտություններ են գրված, սակայն սահմանագոտում հառնող 2 մեծ քարերին ներկված հայոց դրոշի 3-րդ գույնը դեղին է: Մեր հրապարակումն անարձագանք չմնաց:Այժմ միջպետական ճանապարհով երթեւեկողների հանդիման եւ ադրբեջանական դիրքերի դիմաց հառնող 2 քարերին հայկական դրոշի գույներն են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ