Լրահոս
Օրվա լրահոսը

Թեղուտի հանքավայրում նախատեսվում է սկսել ֆաբրիկայի գործարկումը

Դեկտեմբեր 20,2014 18:46

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Թեղուտի հանքավայրում նախատեսվում է սկսել ֆաբրիկայի գործարկումը:

Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման վերաբերյալ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանի իրավասու մարմիններին, այդ թվում՝ իրավապահներին ներկայացրել է բազմաթիվ չհերքված փաստեր անօրինականությունների ծավալների ու դրանց քրեական բնույթի վերաբերյալ: Չնայած մեր նախաձեռնության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ դիմումներին, նախապատրաստական աշխատանքները սկսելուց ի վեր Բնապահպանական պետական տեսչությունը մինչ օրս նշված հանքավայրում չի իրականացվել գեթ մեկ ստուգում: Սա ուղղակի ապացույց է, որ Թեղուտի շահագործման գործընթացն իրականացվում է ամենավերին օղակների, իսկ մեր տեղեկություններով՝ անձամբ Հայաստանի դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հովանավորչությամբ:

Մենք այս պահին ունենք հսկայածավալ իրավական նյութ, որի հիման վրա առաջիկա ամիսներին նախաձեռնելու ենք դատական գործընթաց՝ հանքավայրի անօրինական շահագործումը դադարեցնելու և պատճառված վնասի փոխհատուցման հայցով, ինչպես նաև իրավական փաստերը ներկայացնելու ենք քրեական հետապնդման մարմիններին՝ փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով:

Չունենալով պատրանքներ, թե այսօր Հայաստանում առկա համակարգային կոռուպցիայի պայմաններում հնարավոր է իրավական ճանապարհով հասնել արդարադատության՝ մենք նաև համագործակցության առաջարկ ենք ներկայացնելու բոլոր քաղաքական միավորներին, միջազգային կառույցներին և անհատներին՝ Թեղուտի հիմնախնդիրը դարձնելով միջազգային ֆինանսական հոսքերը դադարեցնելու և կոռումպացված քաղաքական իշխանության տապալմանը նպաստելու հիմքերից մեկը: Այն այլասերված իրավախախտումները, որոնք առաջիկայում հանրամատչելի կերպով կներկայացնենք հանրությանը վաղը դառնալու են այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաների քրեական պատասխանատվության ենթարկելու փաստական բազան:

Անկախ ֆաբրիկայի գործարկման փաստից, մենք հասնելու ենք նրան, որ հանքավայրի շահագործումը դադարեցվի, իսկ ֆաբրիկան և դրան կից ենթակառուցվածքները վերապրոֆիլավորվեն այլ բնույթի տնտեսական գործունեություն, սկսած՝ պահածոների արտադրությունից մինչև ժամանակակից արվեստի կենտրոն հիմնելու համար:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031