Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացագետ. «Վրաց-ռուսական կոնյուկտուրան ուղղակիորեն ազդում է Հայաստանի վրա»

Դեկտեմբեր 20,2014 18:38

Ջոն Մելիքյանը համարում է, որ Հայաստանը պետք է ակտիվ աշխատի վրացական ուղղությամբ

«Ինչքան Վրաստանի տնտեսության համար կարեւոր են Ադրբեջանն ու Թուրքիան, այնքան էլ կարեւոր է Վրաստանը եւ իր տարածքը այդ երկու երկրների բոլոր նախագծերի համար, որոնք անցնում են Վրաստանի տարածքով»,- այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց վրացագետ Ջոն Մելիքյանը:

Նա նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանին եւ Թուրքիային դուր չի եկել, երբ 2012 թվականի հեղափոխությունից հետո հայտարարվել է, որ Վրաստանը վերսկսում է հարաբերությունները Ռուսաստանի դաշնության հետ, Վրաստանի նոր իշխանությունները որդեգրեցին այդ քաղաքականությունը, որի արդյունքում՝ 2013 թվականից սկսած՝ ավելի քան 3.5 անգամ առեւտրաշրջանառությունը բարձրացել է:

Վրացագետը համարում է վրաց-ռուսական կոնյուկտուրան ուղղակիորեն ազդում է Հայաստանի վրա. «Այսօրվա դրությամբ միակ ճանապարհը դեպի ռուսական շուկա Վրաստանով է անցնում, եւ քանի որ փորձագետներն ասում են՝ սեյսմիկ իրավիճակը Վերին Լարսի շրջանում փոխվում է, մենք կարող ենք փաստել, որ անցակետի աշխատանքներն արդեն սահմանափակ կլինեն, ձմռանը շատ վտանգավոր կլինի այդ ուղին եւ պետք է նոր ուղիներ փնտրել»:

Սակայն տարբերակներից մեկը շատ կոշտ է ընդունվել որոշ ուժերի կողմից, բայց վրացագետն ընդգծեց, որ Հայաստանի կառավարական այցելությունից հետո Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նախարարը հայտարարել է, որ ոչ մի վտանգ չի տեսնում այդ ճանապարհի գործարկման մեջ. «Դա ցույց է տալիս, որ Վրաստանը, հասկանալով, որ տնտեսապես իր համար կարեւոր է ռուսական շուկան: Այդ հարցում մեր շահերը համընկնում են»:

Ջոն Մելիքյանը հավելեց, որ Հայաստանը պետք է ակտիվ աշխատի վրացական ուղղությամբ՝ հասկանալով, որ Վրաստանը Հայաստանի համար շատ կարեւոր երկիր է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031