Ազգային ժողովի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության եւ համագործակցության, միջխորհրդարանական եւ մշակութային կապերի ամրապնդման համար ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, «Ինտեգրում եւ զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը պարգեւատրվել են «Բարեկամություն» շքանշանով: