Եվրախորհուրդը և Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի երկրների հետ համագործակցության նոր համաձայնագիր են ստորագրել, որն ուղղված է 6 երկրներում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ու ժողովրդավարության զարգացմանը նպաստելուն, հաղորդում է «Ինֆոթագ» լրատվական գործակալությունը:
Համաձայնագրով նախատեսված է 33 միլիոն 8 հարյուր հազար եվրո հատկացնել Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Ուկրաինային, Բելառուսին և Մոլդովային 2015-2017թթ. համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Համաձայնագիրը ստորագրել են ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիել Բատաինի-Դրագոնին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով բաժնի տնօրեն Միքայել Քոհլերը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ