Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի առաքելությունը Ադրբեջան-Թուրքիա կապի խորացումն է»

Դեկտեմբեր 20,2014 17:37

Վարդան Այվազյանի խոսքերով՝ Վրաստանը բոլոր դեպքերում պետք է հաշվի առնի, որ Վրաստանի շահն առաջնահերթ է

«Վրաստանը նոր ինտեգրացման, նոր գործընթացների կողմնակից է, բայց ոչ իր հաշվին»,- այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը:

Նա համարում է, որ աբխազական երկաթգիծը պետք է լինի վրացական եւ ռուսական իշխանությունների համաձայնությամբ՝ փոխշահավետ երկխոսության շրջանակներում. «Մեզ համար դա տնտեսապես ճիշտ է. երբ առաջին ձյունը գալիս է, մենք Լարսի հետ խնդիրներ ենք ունենում: Ես մեր տնտեսվարողների հետ հանդիպումների ընթացքում բազմիցս խոսել եմ, կարող եմ հստակ մի բան արձանագրել՝ Վրաստանի տարածքով Հայաստան բիզնես ենթակառուցվածքների ներկայացուցիչներից որեւէ մեկի մոտ անլուծելի խնդիր առաջ չի եկել: Այդ մարդիկ այս հարցում շատ պատրաստակամ են, միշտ աջակցում են»:

Նրա կարծիքով՝ աբխազական երկաթգծի մեջ քաղաքական բաղադրիչ կա, եւ եթե վրացիներն էլ շահագրգռված լինեն այդ հարցում, ըստ նրա, դա պետք է լինի ուղիղ բանակցային գործընթաց ռուս-վրացական հարաբերությունների շրջանակներում. «Աբխազիայի ցանկացած միջամտություն տվյալ պարագայում Վրաստանի՝ Աբխազիայի ինքնիշխանության ճանաչումն է, ուստի՝ ա. պետք է ռուս-վրացական փոխհարաբերությունների շրջանակը եւ բ. հանել դա քաղաքական հարթությունից եւ դարձնել զուտ տնտեսական հարցադրում»:

Վարդան Այվազյանը համարում է, որ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի առաքելությունը Ադրբեջան-Թուրքիա կապի խորացումն է: Ըստ նրա՝ դա կարող է խնդիրներ առաջացնել Վրաստանում. «Վրաստանը բոլոր դեպքերում պետք է հաշվի առնի, որ Վրաստանի շահն առաջնահերթ է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031