Ռուսաստանի դեմ կանադական և ամերիկյան պատժամիջոցների հետ կապված Մոսկվան կզբաղվի պատասխան միջոցների մշակմամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, փոխանցում է «ՏԱՍՍ» -ը:
«ԱՄՆ-ը և Կանադան ոչ մի կերպ չեն կարողանում հանգստանալ այն բանի համար, որ Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչները մարտին արտահայտել են իրենց ազատ կամքը, – ասել է Լուկաշևիչը, – Նրանք նոր պատժամիջոցներ են կիրառել տարբեր մակարդակների ռուս պաշտոնատար անձանց նկատմամբ, ընդլայնել են տնտեսական նորմալ համագործակցության սահմանափակումները»:
Դիվանագետը պատժամիջոցներ սահմանողներին մեղադրել է անհամապատասխան վարք ցուցաբերելու մեջ և նշել, որ Կուբայի պատժամիջոցների անարդյունավետությունն ընդունելու համար Սպիտակ տանը կես դար է պահանջվել:
«Վաշինգտոնին և Օտտավային խորհուրդ ենք տալիս այնուամենայնիվ խորհել նման քայլերի հետևանքների մասին, – ասել է նա, – Իսկ մենք կզբաղվենք պատասխան քայլերի մշակմամբ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ