Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մասնագիտական խորհուրդներին նկատողություն են տվել «խոտան» դիսերտացիաների համար

Դեկտեմբեր 20,2014 16:52

2014-ի ընթացքում 100 թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություն է վերադարձվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին կայացած ասուլիսում հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նաեւ «գուժեց», թե արդեն շրջանառվում է նոր ընթացակարգ, որը խստացնելու է գիտական աստիճան ստանալու հնարավորությունը:

Հավելենք, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) կայքում  զետեղված է 2014թ. բեկանված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների ցուցակը, դրանք 128-ն են: Ըստ նույն աղբյուրի, որոշ մասնագիտական խորհուրդների նույնիսկ հայտարարվել է նկատողություն՝ ատենախոսությունները ոչ պատշաճ մակարդակով եւ թերություններով ԲՈՀ ներկայացնելու համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Kirakosyan says:

    Ընդհանրապես լավ կլինի, որ կազմվի հանձնաժողով ներառելով նաև արտասահմայան հայ գիտնականների: Տվյալ հանձնաժողովը պետք ունենա կասեցման իրավունք, նույնիսկ արդեն շնորհված կեղծ աստիճանների համար: Սա է միակ ճիշտ և ընդունելի ճանապարհը…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031