Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության՝ դեպի Արցախ իրազեկման ավտոերթը հետաձգվել է

Դեկտեմբեր 20,2014 16:39

Չնայած սպառնալիքներին՝ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը իրազեկման ավտոերթ է կազմակերպում դեպի Սյունիք

«100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը հայտարարել էր, որ շաբաթ՝ դեկտեմբերի 20-ին, պատրաստվում է իրազեկման ավտոերթ անցկացնել դեպի Արցախ: Սակայն այսօր «Նախախորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ավտոերթը հետաձգվել է, փոխարենը՝ վաղը՝ դեկտեմբերի 21-ին, տեղի կունենա իրազեկման ավտոերթ դեպի Սյունիք: Նա նշեց, որ երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնությամբ հանդիպում է եղել, որին մասնակցել են նախաձեռնության անդամները եւ Արցախի այլ պաշտոնյաներ: Բակո Սահակյանը նախաձեռնության անդամներին հիշեցրել է Արցախի իրավիճակի առանձնահատկությունների մասին. «Հանգամանալից քննարկում է եղել, մերոնք էլ մեր դիրքորոշումն են արտահայտել՝ ասելով, թե չի կարելի Արցախը տարանջատել համահայկական գործընթացներից: Որոշել ենք որոշակի մարտավարական մոտեցում ցուցաբերել Արցախի պարագայում, այս դեպքում իրազեկումը երկու մասի է բաժանվում, այսինքն՝ առաջինը իրազեկում ենք ղեկավարությանը՝ օգտվելով այդ հանդիպման ընձեռած հնարավորությունից: Իրենք թո՛ղ մարսեն մեր առաջարկությունները»:

Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ իրենց սպառնացել են եւ ասել են, որ Գորիսում կարող է իրենց սպասեն: Aravot.am-ը հետաքրքրվեց, թե այդ սպառնալիքնե՞րն են պատճառը, որ իրազեկման ավտոերթի համար ընտրել են հենց Սյունիքի մարզը, նա պատասխանեց, որ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության օրակարգում Սյունիքը Արցախից հետո հաջորդն էր: Անդրադառնալով սպառնալիքներին՝ նա ասաց. «Եթե մեզ սպառնում են, որ Սյունիքում կարող են մեր դեմ դուրս գալ, մենք էլ հաջորդն անում ենք Սյունիքում: Ինչպես տեսնում ենք իրենց գործողություններից, իրենք շատ բաների ունակ են: Ուզո՞ւմ եք ռեժիմը մի անգամից հանձնվեր: Բնականաբար, պետք է դիմադրի, սադրի, մեքենաներ հրկիզի, մարդկանց աշխատանքից ազատի, հոգեբանորեն ճնշի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “Որոշել ենք որոշակի մարտավարական մոտեցում ցուցաբերել Արցախի պարագայում, այս դեպքում իրազեկումը երկու մասի է բաժանվում, այսինքն՝ առաջինը իրազեկում ենք ղեկավարությանը …”

    Սկսաք էլի: Բան էյիք որոշել, անեյիք, կամ սկսբից հասկանայիք որ սխալ ծրագրեր ունեք: Չեք հասկանում մարդիկ ձեր խաղալիքը չեն, ոչ էլ հիմար են, որ մի բան հայտարարեք թե հեսա կգնանք կանենք, հետո էլ “քաղաքգիտական” վերլուծություն եք անում թե բա “մարտավարորեն” բաժանում ենք երկու մասի: Թե ձեզ թվում է շատ խելոք եք կարող եք ամեն բան բացատրել:
    Լևոնականներ գոնե մի երկու տարի պայքարեցին բավակն կոշտ մինչև տեսան չեն կարում, սկսեցին “վերլուծություններով” դեմքը փրկեն: Դուք չսկսած պատճառնր եք ման գալիս:

    • Կարապետ says:

      Էտքան բան հասկանում էս գնա արա, ոչ թե առանց հասականալ փորձի քննադատես։ Սկսել են վաղուց, շարունակում են, շարունակելու են ու հասնելու հաջողության։ Մինչև բողոք արտահայտելը, գոնե իմացի ինչ են խոսացե, ու ինչի են հետաձքե։ Էտքանը որ անեիր սենց չէիր գրի 🙂

      • Ընթերցող says:

        Բողոք չեմ արտահայտում, համենայնդեպս չկարծեք թե վայ վայ շատ պետք էր թե ինչ է անում անհայտ “գործիչների” մի հատ խմբակ: Բայց որ իրենց է արդեն թվում է մարդկանց կարող են ֆռռացնեն, երևի մեկը պետքա հիշացներ որ ձեր նմաններ են “քաղաքական” վերլուծություններ արել: Ժողովրդին սարքել եք որբի գլուխ:

        Ասեմ ինչ են խոսել.
        Պրե-պարլամենտ. “գնան ասենք Արցախը Հայաստանի մասն է, ենդեղ էլ ենք ուզում բողոքի երթ անենք, աչոկ կհավաքենք որպես հայրենասեր, համ էլ մեր մասին կհիաշցանենք”
        Արցախի կառավարություն. “հա տղեք ջան ձերոնցից ստեղ վախտին կռվել եք, մենք ձեզ մարդու տեղ ենք դնում, եկեք նստենք խոսանք, ինչ կա:”

        Բա հո չեյիք գնալու պատերազմի գոտի ջուր պխտորելու, թե բա քաղաքկան “պայքար եք” վաղուց սկսել: Դե եթե պետք լինի մի երկու հատ էլ ձեր մաշնեքից կվառեք, որ ցուցյ տաք ինչքան դժվար է “պայքարի” ճամփեն: Համ էլ պղտոր ջրում մի քանի քաղքական գործիչ ու լուրջ մարդ կծեծեն, չի էլ հասկացվի ով ում բարկեման ա:

        Մինչև եդ ել “նայեք նայեք գնում ենք Սյունիք, բայց դե մեզ սպառնում են: Ժողովուրդ մենք ձեր ցավը տանենք, մինչև մեր ախպոր կնգան իսկականից սարքեն դեպուտատ: թե չե են անգամ խոստացան, բայց ժամանակից շուտ վառվանք”:

  2. david says:

    100 տարի առաջ թե ետ,
    Վերջն է բարի ու առհավետ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031