Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարը խոստմնազանց է, թ.1 մանկապարտեզի հիմնանորոգման ժամկետն ու որակը վտանգված են

Դեկտեմբեր 20,2014 16:20

Դեկտեմբերի 15-ին Երևանի  քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար պարոն Սադոյանը խոստացավ, որ մինչև դեկտեմբերի 25-ը կավարտվեն  Կենտրոնի թ.1 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները:

Դեկտեմբերի 19-ին ժամը 17.30-ին գնացի տեղում  համոզվելու աշխատանքների ընթացքի ավարտի մասին, սակայն ոչ մի աշխատող  չկար, դարպասը փակ էր կողպեքով:   Դեկտեմբերի 20-ին, առավոտյան ժամը 10.00-ին կրկին մանկապարտեզում էի, վերջապես հաջողվեց տեղում տեսնել որոշ բանվորների  և պահակին: Երբ այս ամենի մասին խոսեցի  Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ և պայմանավորվեցինք հանդիպել դեկտեմբերի 20-ին, առավոտյան ժամը 10-ին, զարմանալիորեն բազմամարդ էր մանկապարտեզի տարածքը, «Պառեքս-Գազ»  ՍՊԸ-ից ներկա էր Արթուրը, մանկապարտեզի նոր տնօրենը, իհարկե վարչական շրջանի ղեկավարն իր շքախմբով: Նշեմ, որ  տարիներ չգործող մանկապարտեզը ս.թ. հոկտեմբերի 17-ից ունի նոր տնօրեն` Էդիտա Բեգլարյան, շատ երիտասարդ, ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, սակայն չունի մանկավարժական ստաժ: Չգործող մանկապարտեզի տնօրենի փոփոխությունն ինչով է պայմանավորված, կարելի է միայն ենթադրել:Նա պարտավոր էր  սրտացավորեն  հետևել հիմնանորոգման ընթացքին, կանգնել բանվորների գլխին և   վերահսկել աշխատանքների որակին, այնինչ ականատես եղա, թե ինչպես մանկապարտեզի երկու դաշնամուրներն անտեր, մերկորեն կանգնած   էին փոշու ու ցեխի մեջ: Այսօրվա այցելության ժամանակ դաշնամուրներից մեկն էր առկա և արդեն փաթաթված էր, շինարարությունն էլ կարծես թափ էր առել, սակայն դեկտեմբերի 25-ին խոստացված ավարտը վտանգված է, նամանավանդ ձեռքիս տակ է շինարարական աշխատանքների ամբողջ ծավալի վերաբերյալ պայմանագիրը, որի համապատասխանությունն իրականացված աշխատանքներին կերևա վերջում: Իմ խորին համոզմամբ պարոն Սադոյանն էլ կամ ընդհանրապես չէր եղել տեղում կամ շա~տ վաղուց էր եղել:

Ես գիտեի, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար պարոն Սադոյանն ընդհանրապես  իր տեղում չէ, բայց որ  քաղաքապետին հրապարակավ կտա մի խոստում , որն ակնհայտորեն դեկտեմբերի 25-ին չի իրականանալու, չէի պատկերացնում: Ինչ վերաբերվում է «Պառեքս-Գազ»  ՍՊԸ-ին, որը շահել է մանկապարտեզի հիմնանորոգման մրցույթը,  խախտելով բոլոր ժամկետները, ակնհայտորեն անորակ գործ են անում, տեղյակ չեն մանկապարտեզների ներքին հարդարման պայմաններին ներկայացվող սանիտարական նորմերին,  բանվորներին ժամանակին չեն ապահովում  շինանյութերով և ինչպես խոստացավ Երևանի քաղաքապետը, պետք է հայտնվեն ֆինանսների նախարարության սև ցուցակում: Խղճի  նշույլ չունեն այդ մարդիկ, ովքեր  նաև «Հով-Գրիգ Շին» ՍՊԸ-ի տերերն են ու նույն վիճակում է թ.106 մանկապարտեզի վերանորոգման ընթացքը:

 

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031