Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների միջեւ սկսվել է փոխշահավետ համագործակցություն»

Դեկտեմբեր 20,2014 15:59

«Եվ այդ համագործակցությունը աննախադեպ զարգացում է ապրում»

«Վրաստանը մեզ համար դառնում է բարեկամ, հարազատ երկիր, որի հետ իրականացնում, ենք կենսաապահովության եւ ապրանքաշրջանառության մոտ 60 տոկոսը»,- այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը:

Նա դրանով է պայմանավորում վերջին ժամանակներում հայ-վրացական հարաբերությունների խորացումը. «Այս վերջին տարին շատ ավելի ակտիվ էր, շատ ավելի արդյունավետ եւ արգասաբեր էր նաեւ այս վերջին տարիների նախաձեռնողական իրավիճակն իշխանությունների միջեւ: Ես երկու այցելությունների ժամանակ էլ եղել եմ, եւ արձանագրում եմ, որ իշխանությունների միջեւ սկսվել է փոխշահավետ համագործակցություն, եւ այդ համագործակցությունը աննախադեպ զարգացում է ապրում»:

Վարդան Այվազյանը նշեց, որ սկսած 2010-2011 թվականներից տեղի է ունենում Հայաստանի եւ Վրաստանի ապրանքաշրջանառության, փոխադարձ բիզնեսի զարգացման միտումներ: Նա նկատեց, որ 2014 թվականի ընթացքում Հայաստան են այցելել թե՛ Վրաստանի նախագահը, թե՛ վարչապետը եւ թե՛ ԱԺ նախագահը եւ Վրաստան են այցելել Հայաստանի համապատասխան պաշտոնյաները, ըստ նրա, այդ այցելությունները տվեցին իրենց դրական ազդեցությունները. «Ես կասեմ երկու թիվ. միայն 2014  թվականի ընթացքում ապրանքաշրջանառությունը ամենանվազագույն հաշվարկներով աճել է 45 տոկոսով: Հայաստանում տուրիստական ընդհանուր ծավալը, եթե հասնում է 500-700 հազարի, ապա Վրաստանում՝ հասնում է 6.2-6.5 միլիոն, որոնց 1 միլիոնը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Այսինքն` հայերը բազում անգամներ իրենց հանգիստը կամ առօրյան կապում են Վրաստանի հետ»:

Վարդան Այվազյանը համարում է, որ երկու երկրների հարաբերությունները լուրջ փորձության  առջեւ կանգնեցին, երբ Հայաստանը ընտրեց Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը, իսկ Վրաստանը՝ Ասոցացման պայմանագիրը. «Սակայն ես այսօր կարող եմ փաստել, որ շնորհիվ քաղաքական ղեկավարություններին այս երկու ինտեգրացման գործընթացները երկու պետություններին բերում են լրացուցիչ դիվիդենտներ եւ օգուտներ: Այսինքն՝ Վրաստանի եւ Հայաստանի անդամակցությունը տարբեր տնտեսական միավորների բացարձակապես ոչ թե աշխատում է իրար ընդդեմ, այլ աշխատում է ի օգուտ մեկը մյուսի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031