Վրացի երկու ռեժիսորների ֆիլմերը ընդգրկվել են 2015թ. «Օսկար» մրցանակաբաշխության օտարալեզու ֆիլմերի կարճ ցանկում, հաղորդում է «Հոլիվուդ Ռիփորթերը»:
Երկու ֆիլմերն էլ վերաբերում են Աբխազիայի հակամարտությանը:
Զազա Ուրուշաձեի «Մանդարիններ»-ը, որը Էստոնիայի և Վրաստանի համատեղ արտադրության ֆիլմ է, պատմում է 1990-ականների պատերազմից՝ Աբխազիայում էստոնական գյուղի մասին, որտեղի բնակիչներից մեկն իր տանը՝ կողք-կողքի, խնամում է վիրավորված թշնամիների՝ Աբխազիայի կողմից կռվող չեչեն վարձականի և վրացի զինվորի:
Ամերիկյան ակադեմիայի ազգային կինոմրցանակի ցանկում ներկայացված մյուս վրացական ֆիլմը Ջորջ Օվաշվիլիի «Եգիպտացորենի կղզի» ֆիլմն է, որն արդեն հրադադարից հետո ստեղծված դժվարություններից է պատմում:
Կարդացեք նաև
Կարճ ցուցակի մեջ հայտնված 9 ֆիլմերից են նաև Անդրեյ Ժվիագինցևի «Լևիաֆան»-ը (Ռուսաստան), Պավել Պավլիկովսկու «Իդա»-ն (Լեհաստան), Աբդերահման Սիսոկոյի «Տիմբուկտու»-ն (Մավրիտանիա), Դամիան Սիֆրոնի «Վայրի հեքիաթներ»-ը (Արգենտինա), Պաուլա վան դեր ուստի «Մեղադրյալ»-ը (Նիդերլանդներ), Ռուբեն Ուսթլունդի «Ֆորս Մաժոր»-ը (Շվեդիա) և Ալբերտո Ալվերոյի «Ազատարար»-ը (Վենեսուելա):
2014թ. Կանի կինոփառատոնի գլխավոր մրցանակին արժանացած թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Զեյլանի «Ձմեռային քուն»-ը, որն ընդգրկված էր երկար ցանկում, կարճի մեջ չի անցել:
Կարճ ցանկից 5 ֆիլմ կընտրվի ՝ 87-րդ «Օսկար»-ի մրցանակաբաշխության լավագույն օտարալեզու ֆիլմ կատեգորիայում ներկայացնելու: Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 22-ին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ