Մերգելյան ինստիտուտին հարող տարածքում շաբաթ-կիրակի օրերին բացվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառում իրենց արտադրանքը վաճառող գյուղացիները լավ են ճանաչում գյուղնախարար Սերգո Կարապետյանին՝ նա հաճախ է առեւտուր անում իրենց մոտից:
Այսօր էլ նախարարը Կասյան փողոցի վրա տեղակայված գյուղմթերքի շուկա էր այցելել: «Առավոտի» հարցին՝ ի՞նչ նպատակով եք եկել՝ գները շտկելո՞ւ, նախարարը պատասխանեց, որ՝ ոչ, ապա հավելեց՝ նորմալ գներ են, խնձորը 250-300 դրամ է, տանձը՝ 700:
Նկատենք, որ այսօր շուկայից խնձորն իսկապես կարելի էր գնել 200-600 դրամով՝ կախված որակից, չափից եւ տեսակից, տանձը՝ 500-1000, կանաչիները՝ 100-200, մանդարինը՝ 300-700 դրամով: Տարբեր տեսակի չրերի գինը տատանվում էին 2000-5000 դրամի սահմաններում, քաղցր սուջուխի 1 կգ-ը 4000 դրամ էր:
Գյուղատնտեսական տոնավաճառը նախատոնական շրջանում՝ դեկտեմբերի 20-28-ը բաց կլինի ամեն օր: Հիշեցնենք, որ նմանատիպ շուկա Երեւանում կա նաեւ Մաշտոցի պողոտայի վրա՝ Մալիբու սրճարանի մոտ:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ