Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

 ԿԳ նախարար. «Հինգ ու կես տարի է մամուլը գուժում է իմ պաշտոնանկության մասին»

Դեկտեմբեր 20,2014 12:38

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին կայացած ամփոփիչ ասուլիսում հնչած դիտարկման առնչությամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ ուրախ է՝ կրթության ոլորտի հետ չասոցացվելու համար. «Նախարարը նախ եւ առաջ քաղաքական պաշտոնյա է, իմ նշանակման օրվանից 5 ու կես տարի մամուլը գուժում է իմ պաշտոնանկության մասին, բայց ինչպես տեսնում եք, նման բան չկա: Ես ինձ կրթության կառավարիչ եմ համարում,  երեւի ոլորտին նման նախարար էր պետք, որը կայուն վարչարարության ծրագիր իրականացնի»:

Նախարարի ասելով, կրթության ոլորտը քաղաքականացված չէ, ու միակ քաղաքականացված մարդը նախարարը պետք է լինի, որովհետեւ նախարարը քաղաքական պաշտոն է: Նաեւ ուրախությամբ փաստեց. «Կոմունիկացիոն հմտությունները բոլորի հաջողության գրավականն է, չի կարող որեւէ պաշտոնյա հաջողության հասնել, եթե չի տիրապետում կոմունիկացիոն հմտություններին»:

Ամերիկյան համալսարանում էլ ամփոփիչ ասուլիսը հրավիրելու հարցի առնչությամբ էլ հավելեց. «Ամերիկյան համալսարանը կրթության համակարգի բաղկացուցիչ մաս է, ես այստեղ եմ ինչպես տանը, սա եւս նախարարության տիրույթում գործող հաստատություն է»:

Անդրադառնալով բացթողումներին, նախարարը դրանցից խոշորագույնը համարեց այն, որ չեն կարողացել միանգամից  բավարարել բոլոր սպասումները, որ կան կրթական համակարգից. «Դա ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, կրթական բարեփոխումներն ավելի արագ կիրականացվեին, եթե չլինեին խոչընդոտող հանգամանքներ: Ի դեպ, կրթության համակարգը պահանջում է ամենօրյա կառավարում, չի կարող ինքն իրենով գնալ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031