Լրահոս
Օրվա լրահոսը

«Պորտ Կավկազը» չի՞ ընդունում հայկական բեռները. «Հրապարակ»

Դեկտեմբեր 20,2014 12:24

Վերջին շրջանում խաթարվել են բեռնափոխադրումները Կերչի նավահանգստով, ինչը երկաթուղով բեռներ տեղափոխող հայկական ընկերությունների համար բարդություններ է առաջացրել: Հայկական բեռները Փոթիից գալիս են Կերչի ծոցում գտնվող «Կովկաս» նավահանգիստ, իսկ այստեղից տեղափոխվում տարբեր ռուսական քաղաքներ:

Բայց «Կովկաս» նավահանգիստը վերջին 3-4 օրերին աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, քանի որ այս նավահանգստով են անցնում նաեւ ՌԴ Կրասնոդարի երկրամասից Ղրիմի Կերչ նավահանգիստ տեղափոխվող բեռները, իսկ Կերչ նավահանգիստը վատ եղանակային պայմանների, մառախուղի պատճառով լիարժեք չի գործում: Երեկ առավոտյան ՌԴ տրանսպորտային միասնական տնօրինությունը հայտնեց, որ լաստանավերի բնականոն երթեւեկությունը նավահանգստում վերականգնված է, իսկ ցերեկը նավահանգիստը մառախուղի պատճառով փակ է, եւ տեսանելիությունը 100 մետրից պակաս է: Այս վիճակը տիրում է արդեն 4 օր: Կերչում եւ «Կովկաս» նավահանգստում բեռների կուտակումներ եւ խցանումներ են գոյացել: Առաջնահերթությունը, բնականաբար, տրվում էր դեպի Ղրիմ մեկնող բեռներին:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ     

 Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031