Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուստրիություն» անելով՝ հնարավոր է նաև լուրջ վնասներ կրել. «168 ժամ»

Դեկտեմբեր 20,2014 11:37

Ուշագրավն այն է, որ այս խոշոր սպեկուլյանտներն այսօր կանգնել են կոտրած տաշտակի առաջ։ Իրենց մոտ հավաքված մեծ քանակությամբ արտարժույթը, որ գնել էին թանկ գնով, աչքի առաջ արժեզրկվում է։ Ու, որ ամենաուշագրավն է, այս մարդիկ այսօր ավելի մեծ խուճապի մեջ են՝ չգիտեն՝ դրամի՞ վերածել իրենց արտարժույթը, թե՞ առայժմ պահել։

Մի կողմից՝ տեսնում են, որ դրամն արժևորվում է, իրենց մոտ եղած արտարժույթը՝ արժեքը կորցնում։ Մյուս կողմից՝ հասկանում են, եթե սկսեն դոլարները վաճառել, դոլարի գինն ավելի կընկնի։ Այս ամենի մեջ մի դրական բան կա. ոմանք միգուցե հասկանան, որ սպեկուլյացիաների մեջ մտնելով, «շուստրիություն» անելով՝ հնարավոր է նաև լուրջ վնասներ կրել։ Ի դեպ, չի բացառվում, որ այդ մարդիկ սկսեն ակտիվ լուրեր շրջանառել, որ դոլարը նորից կտրուկ թանկանալու է։ Հույսով, որ քաղաքացիները նորից խուճապահար կվազեն դոլար գնելու, և արտարժույթի գինը կբարձրանա։

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031