Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը վախենում է, որ չի դիմանա Արևմուտքի մրցակցությանը. «Ժամանակ»

Դեկտեմբեր 20,2014 11:03

Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ցանկանում են, որ Հայաստանը շահի և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ հարաբերություններից: Դեսպան Հեֆերնը հայտարարել է, որ իրենց նպատակն է բոլոր այն ոլորտներում, որտեղ Հայաստանը համագործակցության կամք կցուցաբերի, ստեղծել Հայաստանի համար երկուստեք շահելու ռազմավարական հնարավորություններ:

Ի տարբերություն Արևմուտքի` Ռուսաստանը Հայաստանին պարզապես զրկում է Արևմուտքի հետ հարաբերությունների հնարավորություններից, ինչի վկայությունը Եվրաասոցացման գործընթացը տապալելու պարտադրանքն էր` այն դեպքում, երբ Հայաստանն այդ գործընթացի որևէ տառով կամ կետով, այդ գործընթացի որևէ մի փուլում կասկածի տակ չէր դրել և չէր խախտել Ռուսաստանի հետ մի շարք ռազմավարական համաձայնություններն ու պայմանագրերը:

Հայաստանն ընդամենը փորձում էր ստեղծել զարգացման նոր հնարավորություններ, ինչը անհրաժեշտ է ցամաքային շրջափակվածության պայմաններում: Սակայն նաև պարզ են Ռուսաստանի մոտիվներն ու մտահոգությունները՝ Ռուսաստանը վախենում է, որ չի դիմանա Արևմուտքի մրցակցությանը և եթե Հայաստան-Արևմուտք համագործակցության ազատություն ընձեռի Երևանին, ապա որոշ ժամանակ անց Հայաստանը դուրս կգա Մոսկվայի ազդեցության տակից:

Մուսա ՄԻՔԱՅեԼՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031