Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանափոխությունը` մարտին. «168 Ժամ»

Դեկտեմբեր 20,2014 10:47
aram sargsyan

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ով 2011թ. հանդես է գալիս ՀԱԿ և ԲՀԿ համագործակցության քննադատությամբ, կասկածի տակ դնելով այդ համագործակցության արդյունավետությունը` որոշել է երեք ամիս այլևս չխոսել այս կուսակցությունների քաղաքական գործունեության մասին: Պատճառն այն է, որ այս քաղաքական ուժերի հետ համագործակցող ազատամարտիկները Սարգսյանին հայտնել են, որ այդ կուսակցությունները խոստացել են 2015թ. մարտ ամսին իշխանափոխություն և համակարգային փոփոխություններ իրականացնել:

«Այդ քաղաքական կուսակցությունները, որքան ես հասկացել եմ ազատամարտիկների դաշինքի անդամների հետ զրույցներից, իրենց խոստացել են, որ 2015թ. մարտ ամսին գնալու են արմատական փոփոխությունների իրականացման ճանապարհով, և խոստացել են իշխանափոխություն իրականացնել: Ելնելով նրանից, որ իմ ազատամարտիկ ընկերները հավատում են իրենց տրված խոստումներին, ես խոստանում եմ` մինչև նշված ժամկետը ձեռնպահ եմ մնալու որևէ քննադատություն հնչեցնելուց` եղբորս և իմ ընկեր ազատամարտիկների հետ համաքայլ գնացող կուսակցությունների մասին»,- 168.am-ի հետ զրույցում իր դիրքորոշումն այսպես է բացատրել Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031