Լրահոս
Օրվա լրահոսը

Քաոսի պատճառը ԿԲ-ի անփույթ վերաբերմունքն էր. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 20,2014 10:26

Հարցազրույց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԻ հետ:

-Տրվում են գնահատականներ, թե Հայաստանի տնտեսության, քաղաքացիների նկատմամբ իրականացվեց թշնամական սցենար, խարխլվեց ներքին վստահությունը: Իսկ մեղադրանքներն ուղղվում են հենց Կենտրոնական բանկի հասցեին:

-Այս օրերին խստորեն քննադատել եմ Կենտրոնական բանկի գործունեությունը եւ ընդհանրապես համարում եմ, որ ազգային բանկը չի կատարում իր առաքելությունը:

ԿԲ-ին թվում էր, թե ինքը վերահսկողություն է իրականացնում՝ լողացող կուրսի քաղաքականություն վարելով: Սկզբում ասում էր՝ դոլարի փոխարժեքը 470 դրամը չի գերազանցի, բայց տեսանք, թե ինչ կատարվեց, հասավ մինչեւ 620 դրամի: Իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ:
Այսինքն՝ ԿԲ-ն անկարող եղավ ճիշտ կանխատեսել, նա անգամ մեկ օրվա «պրոգնոզ» չի կարողանում անել, այ, հիմա էլ չգիտի, թե վաղը կամ մյուս օրը ի՞նչ է լինելու, չի կարողանում ներկայացնել դինամիկան, թեկուզ 10 տոկոսի ճշգրտությամբ:
Մեր քաղաքացիները խուճապի մեջ ընկած մտածում էին՝ ռուբլին արժեզրկվել է, ուրեմն ռուբլի գնելը այլեւս ձեռնտու չէ, հարկավոր է հնարավորինս շատ դոլար գնել, պահել, քանի որ դոլարն է արժեւորվում: Բայց դոլար հնարավոր չէր ձեռք բերել ո՛չ փոխանակման կետերից, ո՛չ բանկերից: Բանկերը, անգամ իրենց մշտական հաճախորդ հիմնարկներին 500 դոլարից ավելի չէին կարողանում վաճառել: Գուցե իրե՞նք էլ իրավիճակից օգտվելով՝ սպեկուլյացիա արեցին: Եվ այս քաոսի մեջ գները սկսեցին թանկանալ:

ԿԲ-ն պետք է ժամանակին հանդես գար հայտարարությամբ ու ասեր՝ հարգելի՛ ներմուծողներ, խուճապի մի՛ մատնվեք, մենք, ենթադրենք, հունվարի 1-ից դոլարի կուրսը իջեցնում ենք մինչեւ 450, եւ դուք այդ ժամանակ դոլար կգնեք՝ հանգիստ եղեք: Կամ բանկերին տրվեր հանձնարարություն՝ առաջնահերթ սպասարկել ներմուծող ընկերություններին, որպեսզի նրանք չդադարեցնեն իրենց բնականոն գործունեությունը:

Բայց Կենտրոնական բանկը չդիմեց նման քայլերի, ու հենց ինքը քաոս ստեղծեց: Ո՞ւր մնացին ԿԲ-ի տնտեսագիտական վերլուծությունները, անգամ ոչ մասնագետներն էին կանխատեսում, որ լուրջ իրավիճակ է սպասվում, բայց իրենք, լինելով ոլորտի մարդիկ, դա չնկատեցի՞ն: Ես խիստ զարմացած եմ:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031