Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշմարտությունն ասելու ձեւը

Դեկտեմբեր 20,2014 10:00

Երբ ես գրում եմ, որ Նազարբաեւը տապալել է ԵՏՄ-ի հետ Հայաստանի համաձայնագրի վավերացումը, իսկ հետո Ղազախստանի մեջլիսը այդ համաձայնագիրը վավերացնում է, ես, եթե անտարբեր չեմ իմ վարկի նկատմամբ, պիտի ներողություն խնդրեմ իմ ընթերցողներից՝ ի վերջո, բոլոր մարդիկ սխալական են: Եթե ես տարածում եմ, որ մեր հեռուստաընկերություններից մեկը «փակվել է», բայց հետո պարզվում է, որ դա բացարձակ սուտ է, ապա առավել եւս պետք է ցավ հայտնեմ իմ սխալի համար, որովհետեւ հակառակ դեպքում ինձ կարող են մեղադրել անբարեխիղճ մրցակցության մեջ: Բայց մենք դա չենք անում, որովհետեւ մեզ պետք է որեւէ բացասական տեղեկատվություն տարածել, ստանալ բավականաչափ դիտումների, «կիսումների» կամ «լայքերի» քանակ, իսկ հետո գլուխը քարը՝ թող սուտ լինի: Բացասական լուրը մեր՝ լրագրողներիս հացն է, մենք հաղորդում ենք այն, ինչ մարդիկ հոգու խորքում ցանկանում են լսել: Որքան շատ, այնքան լավ: Մյուս կողմից՝ եթե լուրը ճիշտ է, պարտավոր ենք այն տարածել: Բայց՝ առանց չափազանցությունների եւ տհաճությունից «կայֆ» ստանալու:

Ինչ է շարքային հայաստանցին կամ «հետխորհրդային» ցանկացած մարդ մտածում, երբ տեսնում է «Մերսեդես-600» կամ շքեղ առանձնատուն՝ «տեսնես, որտեղի՞ց է նա գողացել, ո՞ւմ է «քցել» եւ ո՞ւմ է քծնել՝ այդ ամենն ունենալու համար»: Ի՞նչ է նա ուզում լսել մեզանից՝ լրագրողներից: Բնականաբար՝ որ մենք պատմենք, թե ինչպիսի սրիկա, գող եւ ավազակ է այդ «Մերսեդեսի» կամ շքեղ առանձնատան տերը: Ինչը եւ մենք մեծագույն հաճույքով անում ենք՝ արմատավորելով այն միտքը, որ մենք քո հետ միասին, սիրելի ընթերցող, ազնիվ մարդիկ ենք եւ հենց այդ պատճառով այդ ամենը չունենք: Չնայած դա, իմ կարծիքով, կասկածելի հաճոյախոսություն է, բայց, բոլոր դեպքերում, մեծամասնության ականջի համար՝ հաճելի: Նույնքան կասկածելի հաճույք է ինձ թվում, երբ մենք՝ լրատվամիջոցներս, գրում ենք՝ «դոլարն այսքան է դարձել՝ վազեք, ժողովուրդ, դոլար առեք», հետո՝ «դոլարն այնքան է դարձել՝ վազեք, ժողովուրդ, դոլար ծախեք»: Ժողովուրդը, բնականաբար, վազվզում է, այդ վազվզոցից տուժում է, իսկ մի խումբ արկածախնդիրներ (ի դեպ, իշխանության հետ ակնհայտորեն կապված) դրա վրա ձեռքեր են տաքացնում: Վերջերս մի տեղ կարդացել եմ, թե ինչպես է հաջողակ ռուս գործարարն իր երիտասարդ գործընկերոջը խորհուրդ տալիս ընդհանրապես լրատվություն չկարդալ ու չդիտել: «Բայց ինչպե՞ս,- զարմանում է երիտասարդը,- չէ՞ որ դա ճշմարտություն է»: Ավագ ընկերոջ պատասխանը հետեւյալն էր. «Ճշմարտություն չկա, կա կյանքի նկատմամբ դրական եւ բացասական վերաբերմունք:

Լրատվամիջոցներին ձեռնտու է զարգացնել երկրորդը»: Դա, իհարկե, ծայրահեղացված մոտեցում է եւ անարդար ընդհանրացում: Ճշմարտությունը, որքան էլ դառը լինի, պետք է ասել: Բայց կա ասելու ձեւ, որը նպաստում է հուսահատությանն ու անգործությանը, այդ ձեւից է, որ պետք է խուսափել: Իսկ ստել ընդհանրապես պետք չի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Կարծում եմ` սխալ է պնդել, իբր մարդիկ ընդանրապես սիրում են բացասական բաներ լսել, ասենք` ջրհեղեղ, հրդեհ, վթար և այլն: Պարզապես նրանց մեծ մասը չի հավատում, թե որևէ լրագրող կամ լրատվության միջոց անշահախնդիր կերպով կարող է ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի մասին դրական, հաճելի բան ասել: Օրինակ` հայ մարդու ինչին է պետք իմանալ, թե ինչ-որ տեղ երկրոշարժ է եղել. ի՟նչ է, կարող է օգնե՟լ: Նա պարզապես կհիշի մեր ինքնաշարժը և կվատանա: Ո՟րն է այստեղ մամուլի դերը, ս՟ա: Ես հաճույքով կլսեմ մի լավ բան, եթե համոզված լինեմ, որ դա իսկապես ճիշտ է: Բան այն է, որ լավ բանը հետաքրկիր կերպով ներկայացնելը դժվար է. լրագրողից ջանք ու տաղանդ է պահանջում իսկ վատը շատ հեշտ է` պարզապես ասում ես, և վերջ; Գործդ արել ես; Կարծում եմ վատ բանը պետք է ասել միյան այն վերացնելու նպատակով:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Լավ բանը հետաքրքիր ներկայացնելը ջանք ու տաղանդ է պահանջում` 100 տոկոսով համաձայն եմ: Մարդիկ սիրում են վատ բաներ լսել` դա պնդում եմ: Հետեւեք, օրինակ, թե քանի դիտում է հավաքում Գագիկ Շամշյանն` իր վթարներով: Մեխանիզմը, կարծում եմ, հետեյալն է. երբ մարդը վատ բան է լսում, նա ենթագիտակցաբար ուրախանում է. որ դա ի’ր հետ չի պատահել:

      • Ալեքսանդր says:

        Մարդու վատ մղումներին տուրք տալով` լրագրողը վատ ծառայություն է մատուցում:
        Իմ կարծիքով` ամեն մի խմբագիր որևէ վատ լուր բաց թողնելով, առաջին հերթին պետք է մտածի մարդուն դրա օգտակար լինելու մասին. նույնը պետք է անի այդ նյութը խմբագրին ներկայացնողը: Դա գրաքննություն չէ, այլ խմբագրի դիրքորոշում: Այս խմբագրականը ես դրանով եմ կարևորում;

    • Լեւոն Մելքումյան says:

      Լիովին համաձայն եմ Ալեքսանդրի հետ:
      Լավ լրագրողը վատ լուրեր լուսաբանելով, որպես կանոն, չի զբաղվում:

  2. Gibindus says:

    Հիշեցի աշուղ Աշոտի խոսքերը, ասված շատ լուրջ տեսքով` “Սուտ խոսքերին մի հավատա”: Իբր թե մենք ընկած սուտ խոսք ենք ման գալիս, որ հավատանք`ինքն էլ մեզ “խելք է սովորեցնում”: Հիմա ձերն է: Լավ, համոզեցիք: Էլ չենք ստի: ըՀմզը-պըպըզը:

  3. Լեւոն Մելքումյան says:

    Իսկ Գագիկ Շամշյանը լրագրող է՞

  4. Արսեն says:

    Ընդհամենը մի ՀՆԱՐՔ, որը ձեզ թույլ կտա առավել ակնառու տեսնել ինչում է ուզում խաբել, կամ ձեզ համոզել ցանկացած հոդված գրողը (ոչ միայն Ա. Աբրահամյանը)՝
    ՀՈԴՎԱԾԸ ԿԱՐԴԱՑԵՔ ՀԱԿԱՌԱԿ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ։
    Սկզբից կարդում եք վերջին պարբերությունը, հետո նախավերջին… և այդպես՝ դեպի սկիզբը։ Վարժանքներից հետո կկարողանաք վերև բարձրանալ նախադասություն առ նախադասություն…
    ՔԱՆԴԵՔ հեղինակի տրամաբանական շղթան՝… կասկածելի և հակատրամաբանական էլեմենտները կդառնան ավելի ցցուն…
    (Ւմիջայլոց..)).. դա բոլոր հաջող կոմերցիոն բանակցություններ վարելու պայմաններից է՝ պայթեցնել դիմացինի տրամաբանական շղթան..))..)…
    Դիմացինի ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ (որը գրված է վերջում), դարձրեք ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆ, որը գրված է սկզբում։
    …))))…

  5. Արսեն says:

    Իմիջայլոց..)))..
    Փորձեք վերլուծել, թե՝ ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ, որտեղ և ինչպես խաբեց հեղինակը, և ինչ մեսաժ էր ցանկանում անցկացնել…
    ԿՕԳՆԵՄ՝ միայն եթե վերլուծության ջանքեր տեսնեմ…
    Հակառակ դեպքում՝ համարեք, որ կարդացել եք ԱՍՏԾՈՒՑ եկող ԽՈՍՔ (հանձինս հեղինակի գրած հոդվածի) և վարվեք՝ ինչպես ԱՅՆ հրամայում է…
    Աստված ձեր հետ…

  6. david says:

    Ճշմարտությունն ասելու մի ձև կա`Չասել, բայց նպաստել նրա հաղթանակին:Լռելը մոտեցնում է հաղթանակը:

  7. Գալուստ says:

    « Նույնքան կասկածելի հաճույք է ինձ թվում, երբ մենք՝ լրատվամիջոցներս, գրում ենք՝ «դոլարն այսքան է դարձել՝ վազեք, ժողովուրդ, դոլար առեք», հետո՝ «դոլարն այնքան է դարձել՝ վազեք, ժողովուրդ, դոլար ծախեք»:
    Կարծում եմ որ լրատվամիջոցները կարեվոր լուսավորչական եվ կրթական դեր էլ ունեն: Ինչքան հիշում եմ մենք մի երկու տարի առաջ այս մեկնաբանությունների բաժնում կանխատեսում էինք այսօրվա Ռուսատանի եվ բնականաբար նաեվ Հայաստանի տնտեսության մարտահրավերները, հատկապես ԱՄՆ ի նավթի ներկրողից, արտահանող դառնալու փաստը…: Կարծում եմ որ Պուտինի կողմից Ղրիմի գրավումը եվ Ուկրաինա ներխուժելը հենց այդ փաստին դիմակայելու եվ ռուսական հասարակության աչքին թոզ փչելու միջոց էր…չէ որ իր իշխանության տարիներին նա մատըմատին չխփեց Ռուսաստանի տնտեսությունըիսկապես ազատ մրցակցային դարձնելու համար այլ ստեղծեց «վերտիկալ վլաստի» որ իր ընկերներով երկիրը թալանի…:
    Ես մի , ամիս առաջ պարո Հայկին խորհուրդ էի տալիս իր ռուբլիներից ազատվել, հույսով եմ խորհուրդս լսեց , վերջերս նրա անունը չեմ տեսնում…

    • david says:

      Ռուսաստանից այդքան գումար եթե մտներ ՀՀ ու ծառայեր նպատակի, հեռացողների թիվը չէր աճի չէ*:Ինչպես մի գնդակով մի քանի…

  8. Գալուստ says:

    Վերեվում պիտի լինի « մի հինգ ամիս առաջ…»

  9. ՏԻՏ says:

    A List of BANKS Owned/Controlled by the Rothschild Family

    Afghanistan: Bank of Afghanistan
    Albania: Bank of Albania
    Algeria: Bank of Algeria
    Argentina: Central Bank of Argentina
    Armenia: Central Bank of Armenia
    Aruba: Central Bank of Aruba
    Australia: Reserve Bank of Australia
    Austria: Austrian National Bank
    Azerbaijan: Central Bank of Azerbaijan Republic
    Bahamas: Central Bank of The Bahamas
    Bahrain: Central Bank of Bahrain
    Bangladesh: Bangladesh Bank
    Barbados: Central Bank of Barbados
    Belarus: National Bank of the Republic of Belarus
    Belgium: National Bank of Belgium
    Belize: Central Bank of Belize
    Benin: Central Bank of West African States (BCEAO)
    Bermuda: Bermuda Monetary Authority
    Bhutan: Royal Monetary Authority of Bhutan
    ….
    Russia: Central Bank of Russia
    ….
    https://theglobalelite.org/list-banks-ownedcontrolled-rothschild-family/

  10. ՏԻՏ says:

    Демократия – это власть над народом под фальшвывеской – “власть народа”.

    Лингвистика – ключ к Зазеркалью! Вы когда-нибудь встречали чтобы слово латинского происхождения с дерогатирующей приставкой “ДЕ”, имело положительное значение? Начали перечислять? – ДЕструкция, ДЕградация, ДЕкомпозиция, ДЕкапитация (отрубание головы), ДЕвальвация, ДЕвиация, ДЕбет (долг), ДЕбош, ДЕмарш, ДЕгенерат, ДЕбил, ДЕлинквент (тоже что и дебил), ДЕфлорация и т.п. Потому что приставка “ДЕ” означает деструкцию. И что, вы думаете, что ДЕМОКРАТИЯ – единственное исключение из правила? Да алиены просто ржут над гоями! Да разбейте слово просто не так как они вам говорят – на ДЕМО-КРАТИЯ, а на ДЕ-МОК-РАТИЯ. Тогда классический словарь Вебстера укажет вам значение корневого слова “МОК”! https://www.merriam-webster.com/dictionary/mock – Это сочетание латыни и английского смешения языков, – обычное дело для алиенов. Тем более что наибольшее употребление слово “демократия” получило именно в англоязычном мире! mock – verb \ˈmäk, ˈmȯk\ – : to laugh at or make fun of (someone or something) especially by copying an action or a way of behaving or speaking – Оборжывать, уссываться над кем чем либо! – Особенно путём утрирования действий или пародирования!

    Doctor Столешников

  11. մարդ says:

    Իսկ այս բոլոր de ով սկսվող բացասական իմաստը որն է ?

    debar, debarb, debarr, debat, debattre, debe.
    debi, debil, debile, debillarder, debin, debine.
    debit, debiter, debl, deblay, debo, deboi.
    deboit, debon, debor, debotte, debou, deboucl.
    deboul, debour, debous, debout, debouter, debr.
    debray, debraye, debri, debro, debrou, debrouil.
    debu, dec, deca, decad, decai, decal.
    decalerai, decam, decan, decas, decati, decav.
    dece, decen, decer, dech, dechi, dechir.
    dechira, dechoi, dechu, deci, decide, decig.
    decil, decim, decime, decimer, decin, decis.
    decl, decla, decle, decli, declin, declou.
    deco, decoche, decoi, decol, decollet, decom.
    decompo, decon, decontracte, decor, decora, decot.
    decote, decou, decoud, decoudr, decour, decourag.
    decra, decras, decre, decris, decro, decru.
    decu, decui, decul, decup, decuv, ded.
    deda, dedaign, dedaigne, dedal, dedi, dedia.
    dedic, dedie, dedo, dedom, dedou, dedouan.
    dedoub, dedui, deduis, deduit, dee, def.
    defa, defai, defais, defaisai, defau, defe.
    defen, defend, defene, defens, defense, defer.
    defi, defia, defic, defie, defil, defilat.
    defis, defleu, defo, defon, defou, defr.
    defrai, defray, defrayer, defri, defrich, defrip.
    defu, deg, dega, degain, degan, degas.
    degauc, degaz, dege, degommer, degot, degou.
    degouli, degour, degr, degra, degrad, degraf.
    degross, degu, degue, deguen, deguer, deguerpir.
    degui, degust, deh, dei, dej, deja.
    deje, dejet, dejeu, dejo, dejou, deju.
    del, dela, delab, delacat, delai, delaie.
    delais, delait, delar, delat, dele, delecta.
    delecter, delet, deli, delia, delib, delic.
    delica, delier, deliera, delir, delira, delire.
    deliri, delis, delit, deliter, delivr, delo.
    delph, delt, delu, dem, dema, demag.
    deman, demanc, demang, demar, demat, demater.
    deme, demelant, demele, demeler, demen, dement.
    dementir, demer, demes, demet, demeu, demeurai.
    demi, demin, demit, demo, democ, demon.
    demor, demora, demord, demou, demoul, demu.
    demunisse, demunit, demy, den, dena, denatter.
    dene, deni, deniat, denic, denig, denigr.
    denivel, deno, denot, denoue, denouera, denoy.
    dens, dent, denta, dentel, denti, denu.
    deo, dep, depa, depail, depan, depar.
    depart, departe, departi, departir, depas, depasse.
    depe, depeind, depen, depena, depend, depens.
    deper, deph, depho, depi, depiler, depiq.
    depit, depite, depl, depli, deplie, deplier.
    deplo, deploi, deploy, deplu, depo, depolir.
    depos, deposera, depot, depoui, depous, depra.
    deprav, deprec, depri, deprime, depu, depure.
    deput, der, dera, derade, deraill, deraillerai.
    derais, derap, derase, derate, derayer, dere.
    deri, deris, derm, dermato, derme, dermi.
    dern, derni, derniere, dero, derob, derog.
    derou, derout, derr, derri, des, desa.
    desac, desai, desal, desalt, desar, desas.
    desat, desaxe, desc, dese, desec, desen.
    desenchante, desenv, deser, desert, deserta, desh.
    desha, desho, deshy, desi, desil, desint.
    desintox, desir, desireu, desis, deso, desoeuvre.
    desolai, desolant, desor, desori, desoss, desox.
    desoxy, desp, despo, despotique, desq, desquamer.
    dess, dessa, dessali, desse, desser, dessert.
    dessi, dessic, dessin, dessou, dessous, dessu.
    dest, destina, destr, desu, desuni, desy.
    det, deta, detac, detach, detal, detalat.
    detale, detar, detart, detax, detaxe, detaxer.
    dete, detei, detel, deten, detenai, detend.
    detenda, detendrai, deter, deterg, detes, detest.
    deteste, deti, deto, deton, detone, detou.
    detourna, detr, detra, detres, detress, detronas.
    detrui, detruir, deu, deut, deux, dev.
    deva, deval, devant, deve, deven, deversi.
    devi, devid, devide, devin, devisas, devise.
    deviss, devissa, devo, devon, devot, dex.

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031