Երեւանի փողոցները, շենքերի պատերը շա՛տ ավելի հին պաստառներ էլ են տեսել, սակայն Տերյան փողոցի վրա, Կարապի լճի հարեւանությամբ շենքի ողջ երկայնքով ձգված այս պաստառը, որն ազդարարում է 2014 թվականի հոկտեմբերի 11-12-ին Երեւանի 2796-ամյակի առթիվ նախատեսված միջոցառումների մասին՝ դրանց իրականացումից ավելի քան երկու ամիս հետո, շփոթության մեջ է գցում թե՛ երեւանցիներին, թե՛ հյուրերին:
Նախատոնական այս օրերին «Տոնակատարության ծրագիր» անունով միջոցառումների ցանկը տեսնողները, ուշադիր չլինելով, կարծում են, թե դրանում Ամանորին նվիրված ծրագիրն է, եւ խիստ զարմանում են՝ կարդալով, որ Կարապի լճում ոչ թե գեղասահքի, այլ առագաստային սպորտի մրցումներ են լինելու:
Լուսանկարը՝ ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
19.12.2014