Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետարանը՝ «Սրընթաց ուղիների» դեմ

Դեկտեմբեր 20,2014 15:00

Ընկերությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում Ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից սահմանված կարգով պետք է ստանար բոլոր փոխարինվող ավտոմեքենաների դեղին հիմնագույնի համարանիշները եւ տրանսպորտային միջոցների հաշվառման ժամանակավոր վկայագրերը:

Գյումրու քաղաքապետարանը դիմել էր դատարան եւ հայտնել է, որ իր եւ պատասխանողի միջեւ 11.06.2012թ. կնքվել է «Երթուղու սպասարկման» պայմանագիր, որով Գյումրի քաղաքի ներքաղաքային թիվ 22 միկրոավտոբուսային երթուղին 4 տարի ժամանակով սպասարկման է հանձնվել «Սրընթաց ուղիներ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը:

«Սրընթացն» իր հերթին դիմել է Գյումրու քաղաքային մրցութային հանձնաժողովի նախագահին՝ ընկերության կողմից շահագործվող թիվ 22 երթուղում 22.05.2012թ. մրցույթ անցած, դրական գնահատական ստացած հինգ ավտոմեքենաների օտարման եւ դրանք այլ ավտոմեքենաներով փոխարինելու խնդրանքով:

Ըստ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում առկա գործի նյութերի, հանձնաժողովը կատարել էր փոխարինվող ավտոմեքենաների գնահատում եւ «Սրընթաց ուղիներին» էր տրամադրել թիվ 26 տեղեկանքը: Այդ տեղեկանքի համաձայն, ընկերությունը պարտավոր էր 10 աշխատանքային օրվա ընթացքում Ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից սահմանված կարգով ստանալ բոլոր փոխարինվող ավտոմեքենաների դեղին հիմնագույնի համարանիշները եւ տրանսպորտային միջոցների հաշվառման ժամանակավոր վկայագրերը: Սակայն «Սրընթացը» սահմանված ժամկետում եւ կարգով համարանիշների փոխարինում չի կատարել:

ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքային երթուղիների ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային հանձնաժողովն այս տարվա իր մարտի 17-ի նիստի թիվ 2 արձանագրային որոշմամբ դիմել է քաղաքապետարանին, որպեսզի նա «հեչ» անի երկուստեք կնքված երթուղու սպասարկման պայմանագիրը:
Դատարանն, ի դեպ, բավարարել է քաղաքապետարանի պահանջը, եւ ընկերությունը բողոք է բերել վերաքննիչ դատարան:

Ի դեպ, Գյումրի համայնքի ղեկավարը վաղաժամկետ էր լուծել պայմանագիրը: Սակայն հրաժարվելով լուծել պայմանագիրը՝ պատասխանող ընկերությունը նախ ինքն էր դիմել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` «իրավունքը խախտող գործողությունը կանխելու պահանջով», սակայն հայցադիմումի ընդունումը մերժվել էր գործն ընդդատյա չլինելու պատճառաբանությամբ: Գործը հանգրվանել է ՀՀ վարչական դատարանում:

Ապա՝ վերաքննիչում:

Ըստ դատարանի դիրքորոշման, «հայցվորի կողմից վիճարկվող պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին Գյումրու քաղաքապետի որոշումը պատասխանողին է հանձնվել 20.03.2014թ., որն ինքնին դիտվում է կատարված առաջարկ, նշված որոշման հետ չհամաձայնելով՝ պատասխանողը դեռեւս 07.04.2014թ. հայցադիմում է ներկայացրել դատարան` պահանջելով կանխել ընկերության իրավունքները խախտող Գյումրու քաղաքապետի գործողությունները, անվավեր ճանաչելով Գյումրու քաղաքապետի 19.03.2014թ. թիվ 658-Ա որոշումը, որն ըստ էության փաստում է, որ պատասխանողը մերժել է հայցվորի առաջարկը»:

«Առավոտ» օրաթերթ
19.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031