Ստուգատեսներն անցկացվում են 2004 թվականից եւ տարեցտարի ընդլայնվում ու խորանում են դրանց մասնակից վարչական տարածքների ինչպես աշխարհագրությունը, այնպես էլ՝ տեղերում կատարվող աշխատանքների որակը:
Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվեցին նշված անվանակարգերում 2014 թվականի մրցույթի արդյունքները: Հանձնաժողովները, որոնք ամբողջ տարվա ընթացքում ուսումնասիրել են տեղերում կատարվող աշխատանքները, ըստ անվանակարգերի հաղթողներ ճանաչել են:
«Լավագույն քաղաքային մարզական համայնք»: 1. Շիրակի մարզ, ք. Գյումրի, 2. Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 3. Արմավիրի մարզ, ք. Էջմիածին:
«Լավագույն գյուղական մարզական համայնք: 1. Տավուշի մարզ, գ. Կողբ, 2. Շիրակի մարզ, գ. Ամասիա, 3. Վայոց Ձորի մարզ, գ. Արենի:
Կարդացեք նաև
«Լավագույն մարզական բակ»: 1. Երեւան, Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածի Նանսենի փողոցի 7-րդ շենքի եւ թիվ 106 դպրոցի հարակից մարզական բակ, 2. Գեղարքունիկի մարզի Սեւան քաղաքի Նալբանդյան 2 շենքի հարակից բակ, 3. Երեւան, Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ, 1-ին միկրոշրջան, 2/11 շենքի հարակից մարզական բակ:
Ամփոփվեցին նաեւ ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի արդյունքները: Սեպտեմբերի 10-26-ը ՀՀ մարզերում եւ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում յոթ մարզաձևերին անցկացված միջոցառմանը մասնակցել է 22 հազար մարդ, որոնք պարգեւատրվել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերով եւ մրցանակներով: Փառատոնի ամփոփման արդյունքում լավագույն համայնքներ ճանաչվել են Լոռու մարզի Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Տավուշի մարզի Իջեւան քաղաքները:
Անվանակարգերում հաղթող ճանաչված վարչական շրջաններին սահմանված պարգեւները՝ գավաթներ, հավաստագրեր եւ դրամական խրախուսական մրցանակներ, հանձնեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Նախարարը նշեց, որ պետությունը հատուկ կարեւորություն է տալիս մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի արմատավորմանը եւ զարգացմանը` այդ նպատակով հնարավորության առավելագույն միջոցներ տրամադրելով համապատասխան պայմաններ ստեղծելուն ու այդ գործում հաջողություններ արձանագրած վարչական տարածքներին խրախուսելուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ